ԾԱՌԵՐԸ ՉՈՐԱՆՈՒՄ ԵՆ

Ա1+

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից դեպի Զանգվի ձոր տանող անտառային հատվածում ծխացող կոճղեր են: Փոքր-ինչ ուշադիր լինելու դեպքում` նկատում ես վերջերս կտրված մի քանի տանյակ ծառերի հետքեր: Տարածքը գտնվում է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրինության ներքո:

«Ա1+»-ի հետ զրույցում թանգարանի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը վստահեցրեց, թե իրենք պարզապես իրականացրել են չորացված ծառերի սանիտարական հատում:

Ըստ նրա` ժամանակ առա ժամանակ իրենք իրականացնում են նման հատումներ` Երեւանի քաղաքապետարանի Կանաչապատման վարչության գիտությամբ: Պարոն Մանուկյանի ասելով` հատված փայտը կամ հատկացվում է քաղաքապետարանին, կամ զոհված ազատամարտիկների ընտանիքներին:

Իսկ ահա «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը այս ծառահատումը բնավ էլ չի համարում սանիտարական, այլ գնահատում է իբրեւ ցավալի իրողություն: Ըստ նրա` այս հատվածը զրկված էր ոռոգման համակարգից, որն էլ բնականաբար հանգեցնում է ծառերի չորացմանը:

Փետրվար 15, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր