

ԷկոԼուր
Փետրվարի 20-ին` 19:00-ին, «Փոքր թատրոն»-ում (Աբովյան 11, Աբովյան-Թումանյան խաչմերուկ), տեղի կունենա Տիգրան Պասկևիչյանի «ԹԵՂՈՒՏ. ԶԱՎԱԿՆԵՐԻ ՀԱՑԸ» ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմը ներկայացնում է «Vallex Group» ընկերության, ՀՀ կառավարության և մի խումբ բնապահպանների միջև Թեղուտի անտառների հատման վերբերյալ տեսակետների բախումը, ինչը պայմանավորված է ընկերության` Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նախագծով:
2009թ.` «Արևորդի» բնապահպանական փառատոնի շրջանակներում, ֆիլմն արժանացել է մրցանակի:
Ֆիլմը ստեղծվել է «Էկոդար» ՀԿ-ի պատվերով` «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:
Փետրվար 19, 2010
