ԱԿՏԻՎԻՍՏ ՎԱՀԵ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ` ԼՈՌՈՒ ԱՆՏԱՌԸ ՍՐԲՎՈՒՄ Է

ԱԿՏԻՎԻՍՏ ՎԱՀԵ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ` ԼՈՌՈՒ ԱՆՏԱՌԸ ՍՐԲՎՈՒՄ Է

ԷկոԼուր

Լոռու մարզի «Լոռի» հանգստյան տան մոտ գտնվող անտառից շուտով ոչինչ չի մնա: Անտառի ծառերի մի մասը հատվում է, մյուս մասն էլ չորացել է կամ այրվել: Այս մասին «ԷկոԼուր»-ին ահազանգեց երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Վահե Վարդումյանը (տես լուսանկարները): «Ուղղակի անտառը սրբում են: Այդ սարերը մերկանում են, մնում են լերկ լանջերը»,- ասաց Վահե Վարդումյանը: Հատված ծառերն անտառից տանում են եւ պետհամարանիշներվ եւ առանց համարների բեռնատար մեքենաներ: «Լուսանկարման ժամանակ առանց պետհամարանիշի մեքենայի հանդիպեցի, որից քիչ այն կողմ ծառեր էին հատում: Տեսնելով ձեռքիս ֆոտոխցիկը` նրանք մոտեցան ինձ եւ պահանջեցին, որ ջնջեմ այն բոլոր նկարները, որ տվյալ տարածքում էի լուսանկարել: Նրանց խոսակցություններից տպավորություն ստեղծվեց, որ այդ տարածքը նրանք իրենցն են համարում»,- ասաց ակտիվիստը: Վահեն անտառում եղած ժամանակ չի նկատել որեւէ մեկի, ով կարգելեր ծառահատումը:

Նա նշում է, որ անտառի մեջ տրակտորներով բացվում են նոր ճանապարհներ, որոնցով ինչքան հեռանում ես անտառի խորքը, այնքան շատ ես հատված ծառեր տեսնում: «Այս տարի 3 ագամ գնացել եմ այդ անտառ եւ 3 անգամ էլ հանդիպել եմ անտառահատների: Ու անտառի տարբեր մասերից սղոցների ու տապալվող ծառերի ձայներ էին գալիս,- ասում է Վահեն եւ ավելացնում,- վերահսկող մարմինները թող չսպասեն ահազանգի: Երբ ուզում են, թող մտնեն անտառ ու գնան սղոցների ձայների ուղղությամբ: Կհանդիպեն ինչպես պետհամարանիշներով, այնպես էլ առանց պետհամարանիշների բեռնատար մեքենաների, որոնցում հատված ծառերն են բարձում»: 

Սեպտեմբեր 01, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր