

ԷկոԼուր
Գուգարքում բնապահպանական պետական տեսչության ստուգումների արդյունքները չեն գոհացնում կանաչ ակտիվիստներին, ովքեր հայտնաբերել են անտառահատումները: «Անտառահատումների ծավալը շատ ավելի մեծ է: Ուղղակի այդ տեսուչները մի քիչ պետք է խորանային անտառի մեջ, ավելի վեր բարձրանային ու կհանդիպեին տասնյակներով թարմ կտրված հաստաբուն ծառերի, օրինակ այն տարածքում, որտեղ նկարներն ինձ ջնջել էին տվել»,- ասում է ակտիվիստ Վահե Վարդումյանը, ով Գուգարքում մասշտաբային անտառահատումների վերաբերյալ ֆոտոռեպորտաժ է արել: Նա առաջարկում է համատեղ այցելություն հատումների այդ տարածք եւ ցույց տալ հատումների մասշտաբը:
Եւս մեկ անգամ ի պաշտպանություն անտառների իր ձայնն է բարձրացնում ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը: Նա առաջարկում է քննարկել հատված անտառների տեղում տուգանքներից եւ բնավճարներից ստացված միջոցներով անտառն անհապաղ վերականգնելու հարցը: Կանաչ ակտիվիստների անունից Մարիամ Սուխուդյանն առաջարկում է որպես կամավոր ընդգրկել իրենց անտառատնկման աշխատանքների մեջ:
Սեպտեմբեր 06, 2010
