Նորություններ

Երևանի Ավան վարչական շրջանում «Քոփփեռ» ՍՊԸ-ն պատրաստվում է պղնձի ու ալյումին ջարդոների ձուլարան հիմնել
Սեպտեմբեր 07, 2021 at 14:53 | Լեռնահանքային արդյունաբերություն | Երեւան
Աղտոտող նյութերի արտանետումներից տնտեսությանը հասցված տնտեսական վնասը գնահատվում է տարեկան մոտ 104.6  հազար դրամ
Հայաստանը՝ Իրական սեփականության տվյալների ստանդարտին համապատասխան տվյալներ հրապարակած առաջին երկրների շարքում
Սեպտեմբեր 07, 2021 at 14:37 | Պաշտոնական աղբյուրներ
Սկզբնական շեշտը դնելով արդյունահանող ճյուղերի ընկերությունների վրա՝ Հայաստանը սկսեց իրական սեփականության վերաբերյալ BODS-ին համապատասխան տվյալներ հրապարակել իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրում
Մեղադրանքներ են առաջադրվել Լոռու մարզի անտառային ֆոնդի պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց
Սեպտեմբեր 07, 2021 at 10:24 | Պաշտոնական աղբյուրներ | Լոռի
Արձանագրվել է ապօրինի հատված 1471 տարբեր տեսակի և տրամագծերով ծառեր: Դրանց հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 136 միլիոն դրամի չափով վնաս
Ապօրինի որսագողություն Լոռու մարզում
Սեպտեմբեր 06, 2021 at 11:59 | Պաշտոնական աղբյուրներ | Լոռի
«ՎԱԶ-2106» ավտոմեքենայում հայտնաբերվել է լուսարձակ, թռչուն որսալու համար նախատեսված ցանց, որսած 3 լոր, «ՏՕԶ» տիպի 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան և նույն տրամաչափի 12 փամփուշտ
Սպիտակ արագիլների աղտոտվածության արեալն ավելացել է 21%-ով, աղտոտված արագիլների քանակը՝ 16%-ով. NABU
Սեպտեմբեր 03, 2021 at 16:56 | Կենսաբազմազանություն | Արարատ | Արմավիր
Արարատյան դաշտում Սպիտակ արագիլների աղտոտվածության արեալը 2021թ. ավելացել է 21%-ով՝ 2020թ. համեմատությամբ, իսկ 2020թ. նկատմամբ 2021թ. աղտոտված արագիլների քանակն ավելացել է 16%-ով
Շրջակա միջավայրի նախարարը մի շարք խախտումներ է արձանագրել Եղեգիս գետի վրա կառուցված ՓՀԷԿ-երում
Սեպտեմբեր 03, 2021 at 14:25 | Պաշտոնական աղբյուրներ | Վայոց ձոր
Գետը կանգնած է ակնհայտ բնապահպանական աղետի եզրին, անհրաժեշտ է կիրառել ամենախիստ վարչարարությունը` ոլորտը վերջնականապես կարգավորելու համար
«Կարա-Մայնինգ» ՍՊԸ-ն նախատեսում է երկրաբանական ուսումնասիրություն անցկացնել Քարաբերդի ոսկու հանքավայրում
Սեպտեմբեր 03, 2021 at 12:18 | Լեռնահանքային արդյունաբերություն | Լոռի
Հայտի վերաբերյալ հանրային երկրորդ քննարկումը նախատեսվում է անցկացնել 2021թ. սեպտեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին, Լոռու մարզի Քարաբերդ համայնքի վարչական շենքում
Երկարաձգվեց Սևանա լճից արդյունագործական ձկնորսության ժամկետը, ավելացվեց որսի չափաքանակը
Սեպտեմբեր 02, 2021 at 17:18 | Պաշտոնական աղբյուրներ | Գեղարքունիք
Գործադիրն ավելացրեց Սևանա լճից սիգի արդյունագործական որսի չափաքանակը 50 տոննայով, ինչպես նաև երկարձգեց ձկան որսի ժամկետը մինչև սույն թվականի հոկտեմբերի 15-ը
Լիլիա Շուշանյանն ազատվել է ՏԿԵ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
Սեպտեմբեր 02, 2021 at 13:20 | Պաշտոնական աղբյուրներ
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լիլիա Շուշանյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
Որոնք են ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներում օտարածին բուսատեսակները՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի բացահայտումը
Սեպտեմբեր 01, 2021 at 18:09 | Կենսաբազմազանություն
Բուսաբանության ինստիտուտի գիտնականները ստեղծել են օտարածին բուսատեսակների ցանկեր Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների համար
«Թեղուտ» ՓԲԸ-ն նախատեսում է շահագործել Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի երկրորդ հերթի բացահանքը
Սեպտեմբեր 01, 2021 at 17:49 | Պաշտոնական աղբյուրներ | Լոռի
«Թեղուտ» ՓԲԸ-ն նախատեսում է շահագործել Լոռու մարզի Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի երկրորդ հերթի բացահանքի տարածքը