Նորություններ

«Վանաձոր Քիմպրոմի» լքված պոչամբարի անվտանգության չափանիշները չեն պահպանվում
Հունիս 14, 2011 at 14:15 | Թափոններ | Լոռի
Հարակից թաղամասի բնակիչները այս ջրերն օգտագործում են հողագործության համար, իսկ ընտանի կենդանիները նույնիսկ խմում են դրանք: Բնակիչներն ասում են, թե ջրերը վտանգավոր չեն, մինչդեռ բնապահպանական տեսչության մասնագետները հակառակն են պնդում:
6-րդ վարչության ստուգումներից հետո վերականգնել են 5 մլն 697 հազար դրամ
Հունիս 14, 2011 at 13:06 | Անտառ | Լոռի
Շնողցիները համոզված էին, որ անցած ժամանակաշրջանում Թեղուտի անտառահատումների շատ ավելի մեծ յուրացումներ են կատարել, որի համեմատ 6-րդ վարչության բացահայտումը ընդամենը կաթիլ է ծովում
Ալավերդու աղբավայրի կառուցման նախապատրաստական աշխատանքներն ավարտվում են
Հունիս 08, 2011 at 17:52 | Թափոններ | Լոռի
Կարելի է ասել, քաղաքի նոր աղբավայրի կառուցման նախապատրաստական խնդիրը արդեն վերջին փուլում է, և մենք ՇՄԱԳ-ի անցնելուց հետո կհայտարարենք մրցույթ` աղբավայրի շինարարական աշխատանքները սկսելու համար:
Քրեական գործ` «Լալվարի անտառտնտեսությունում» յուրացման դեպքի առթիվ
Հունիս 06, 2011 at 16:47 | Անտառ | Լոռի
Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` Թեղուտի հանքավայրի տարածքից հատված վառելափայտը եւ շինփայտը պաշտոնատար եւ նյութական պատասխանատու անձանց կողմից յուրացնելու դեպքի առթիվ:
«Գոնե անտառը չվերանա, նաեւ տնկեն»,- ասում են Շնողի կանայք
Հունիս 01, 2011 at 15:56 | Անտառ | Լոռի
«…Դե ասենք, մեզ հատկացված հատատեղիները մի քիչ նորմալ տեղ լինեին, որ մարդիկ վատ տեղից իրենց փայտը չգնեին: … Վատ չէր լինի, որ փայտը բերեին մեզ մոտ, մեր մոտից գնեինք…Գները գոնե մինիմալ լինեն… Հետո գոնե անտառը չվերանա, նաեւ տնկեն»
Համայնքների գյուղատնտեսական նշանակության հողերը կորցրեցին իրենց նշանակությունը
Մայիս 27, 2011 at 12:53 | Պաշտոնական աղբյուրներ | Լոռի | Վայոց ձոր
Մայիսի 26-ին ՀՀ կառավարությունը հաստատել է Լոռու մարզի Թեղուտի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման, փոխել հողերի կատեգորիան բետոնախառնիչ և ավտոճանապարհ կառուցելու համար։
6-րդ վարչությունը ստուգումներ է սկսել. որտե՞ղ է Թեղուտի վառելափայտը
Մայիս 19, 2011 at 17:27 | Թեղուտ | Լոռի
«Հայանտառի» «Հետքի» աղբյուրը հայտնեց, որ Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրով նախատեսված անտառների հատումներն ու հատված ծառերի վերամշակումն իրականացնող «Կարաստ» ՍՊԸ-ի նախագահ Կամո Շահնազարյանը հատված ծառերի վառելափայտից 2011 թ. 10 մլն դրամ արժեքով 1000 խմ վառելափայտ է յուրացրել:
Թումանյանում արտադրված գյուղմթերքում թունավոր նյութեր են հայտնաբերվել
Մայիս 17, 2011 at 16:50 | Լեռնահանքային արդյունաբերություն | Լոռի
ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի կողմից նախաձեռնած հետազոտությունը ցույց է տվել, որ Դեբեդ գետի ավազանի այն բնակավայրերը, որոնք մոտ են հանքարդյունաբերական կենտրոններին, աղտոտված են ծանր մետաղներով:
Ջրի մեջ բարձր է ամոնիումի քանակությունը
Մայիս 12, 2011 at 12:19 | Թափոններ | Լոռի
Երկու տարի է` դադարեցվել է Ախթալայի Սվինեց թաղամաս տանող ճանապարհաեզրին, Ս.Մարիամ Աստվածածին եկեղեցու հարեւանությամբ գտնվող պոչամբարի շահագործումը, սակայն այստեղ այդպես էլ չեն իրականացվել ռեկուլտիվացիոն աշխատանքներ:
«Vallex Group»-ի մեկնաբանությունները «ԷկոԼուր»-ի «Երեք տարվա ընթացքում Թեղուտի անտառի էկոհամակարգի վերականգնումը կազմել է 32 հազարից քիչ ավելի դոլլար» վերնագրով նյութի վերաբերյալ
Մայիս 11, 2011 at 15:52 | Լեռնահանքային արդյունաբերություն | Լոռի
Vallex Group» ընկերությունը մեկնաբանել է «ԷկոԼուր»-ի «Երեք տարվա ընթացքում Թեղուտի անտառի էկոհամակարգի վերականգնումը կազմել է 32 հազարից քիչ ավելի դոլլար» նյութը: Ընկերության կարծիքով` նյութում սխալներ կան, ընդ որում հենց վերնագրում:
«Վալլեքս» խումբը յուրացնում է Թեղուտը զուգահեռաբար՝ անտառապատում տարածքը
Մայիս 04, 2011 at 12:50 | Լեռնահանքային արդյունաբերություն | Լոռի
Անցած ժամանակահատվածում Թեղուտում կառուցվել են մոտ 65 կմ ընդհանուր երկարությամբ հիմնական և ժամանակավոր ճանապարհներ, բետոնախառնիչ հանգույց և համապատասխան ջարդման արտադրամաս, ժամանակավոր օգտագործման տարբեր պահեստներ, ժամանակավոր հանրակացարան և հիմնական հանրակացարանի 5-հարկանի շենքը, անցկացվել են շուրջ 25 կմ երկարությամբ բարձր լարման էլեկտրահաղորդման գծեր: Ինտենսիվ շինարարական աշխատանքներ են տարվում ապագա հարստացուցիչ ֆաբրիկայի որոշ հատվածներում:
Երեք տարվա ընթացքում Թեղուտի անտառի էկոհամակարգի վերականգնումը կազմել է 32 հազարից քիչ ավելի դոլլար
Մայիս 03, 2011 at 13:02 | Պաշտոնական աղբյուրներ | Լոռի
Թեղուտի նախագծի իրագործման սկզբից ի վեր` երեք տարվա ընթացքում, «Vallex Group» ընկերությունը` ի դեմս «ACP» ՓԲԸ-ի եւ «Թեղուտ» ՓԲԸ-ի, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին կատարել է 11 միլիոն 985 հազար 200 դրամի չափով հատկացում (մոտ 32,4 հազար դոլլար):
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքը լիարժեքորեն կշահագործվի արդեն 2013 թվականի երկրորդ կեսին
Ապրիլ 28, 2011 at 11:53 | Լեռնահանքային արդյունաբերություն | Լոռի
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքը լիարժեքորեն կշահագործվի արդեն 2013 թվականի երկրորդ կեսին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ լեռնահանքային արդյունաբերության ոլորտի ընկերությունների ղեկավարների խորհրդակցության արդյունքների մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Վալեքս գրուպի» կազմի մեջ մտնող ընկերությունների ղեկավար Վալերի Մեժլումյանը։
Ապրիլ 22, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն | Լոռի
Մարզում բնապահպանական խնդիրներ են առաջացնում Ալավերդու պղնձաձուլական գործարանը, Ախթալայի «Մեթըլ Փրինս» կորպորացիան, առաջիկայում շահագործման նախապատրաստվող «Արմանիսի» հանքավայրը, «Թեղուտ» ՓԲԸ-ն, «Վանաձոր-Քիմպրոմ»-ը, «Մուլտի գրուպ»-ին պատկանող Մղարթի ոսկու հանքավայրը:
«ՎԱԼԼԵՔՍ-ԳՐՈՒՊ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՆ ԹՈՒՅԼ Է ՏՎԵԼ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՎՐԱ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ԿՐՃԱՏԵԼ ԹԵՂՈՒՏԻ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՀԱՏՈՒՄԸ
Ապրիլ 20, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն | Լոռի
«Դեռ 2003 թվականին, երբ Թեղուտի հանքավայրի շահագործման նախագիծը չէր հաստատվել, փաստաթղթերում նշվում էր, որ նախատեսվում է հատել 2500 հա անտառ: 2 տարի անց այդ թիվն առեղծվածային կերպով նվազեց մինչև 1970 հա, հետո`մինչև 1400 հա: Այնպես որ` 375 հեկտարի մասին տվյալները, որոնք այժմ հնչում են պաշտոնական մակարդակով, չեն համապատասխանում իրականությանը»
ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է
Ապրիլ 15, 2011 | Լեռնահանքային արդյունաբերություն | Լոռի
Հանձնաժողովն իր եզրափակիչ ակտով առաջարկել է ընկերությանը կատարել աշխատողների հիվանդություններին հակացուցված աշխատատեղերի փոփոխություններ, համապատասխան ցուցումների դեպքում նաեւ սանատոր-կուրորտային բուժման կազմակերպում եւ այլ միջոցառումներ, որն այդպես էլ մնացել է որպես առաջարկություն: