Նորություններ

Սեպտեմբեր 09, 2010 | Սևան
Գլոբալ տաքացումը հյուսիսային երկրները կվերածի նոր խոշորագույն տնտեսական կայսրությունների: Այս մասին գրում է բրիտանական Daily Mail-ը:
ՀԵՏՔԵՐԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբեր 09, 2010 | Սևան
Երբ գործին ընթացք է տրվել, բնապահպանության նախարարությունում խուճապահար տրամադրություններ են սկսվել, քանի որ հիմնական «բոչկան» գլորվում է նախարարության կենսապահպանության վարչության պետ Արտաշես Զիրոյանի, Սեւան ազգային պարկի տնօրեն Սուրիկ Աղաջանյանի եւ աշխատակազմի ղեկավար Սամվել Ամիրխանյանի ուղղությամբ
ԹՈՂ ԿՈՐՉԵ'Ն ՁԿՆԻԿՆԵՐԸ, ԿԵՑՑԵ' ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ
Սեպտեմբեր 08, 2010 | Կենսաբազմազանություն
Ի պատասխան բնապահպանների այն դիտողությանը, որ փոքր ՀԷԿ-երի շինարարության ընթացքում լուրջ բնապահպանական ռիսկեր են ստեղծվում, մասնավորապես՝ ոչնչացվում են Կարմիր գրքում գրանցված ձկնատեսակներն ու կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչներ, Հ. Թոքմաջյանը հայտարարեց, որ բնապահպանները չունեն լուրջ պատրաստություն եւ մանր-մունր հարցերով փորձում են արգելակել էներգետիկայի զարգացմանը։
Սեպտեմբեր 08, 2010 | Սևան
«Մենք այցելել ենք Սևանի ափին գտնվող տարբեր գյուղեր, որտեղ բազմիցս ասել են, որ այդ տարածքները մաքրող ոչ մի աշխատողի էլ չեն տեսել, իսկ երբ իրենք են դիմել մաքրելու համար` փայտանյութը վերցնելու դիմաց, միշտ մերժվել են»,- «ԱրմենիաՆաուին» ասում է «Էկոլուր» ՀԿ տնօրեն, բնապահպան Ինգա Զարաֆյանը:
«ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ» ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՓԱԿ Է ԵՎ ՀԱՊՃԵՊ, ԿԱՐԾՈՒՄ Է ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԸ
Սեպտեմբեր 08, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Էկոլոգիական հասարակական դաշինքը խորը անհանգստություն է հայտնում «Ընդերքի մասին» նոր օրենսգրքի ընդունման գործընթացի փակ եւ հապճեպ լինելու կապակցությամբ: Օրինագիծը մշակել է ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը` Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղվել է Դաշինքի դիմումը` 19 հասարակական կազմակերպությունների եւ Օրհուս կենտրոնների ներկայացուցիչների ստորագրւթյամբ:
Սեպտեմբեր 07, 2010 | Թեղուտ
Աժ Վերահսկիչ պալատի 2009 թ. ուսումնասիրություններից պարզվել է, որ Լոռու մարզի Շնող համայնքի վարչական սահմաններում գտնվող 186 հա գյուղատնտեսական նշանակության հողերը Շնողի գյուղապետարանը 2008 թ.-ից «Թեղուտ» ՓԲԸ-ին վաճառել է կադաստրային գներից ցածր գներով: Արդյունքում համայնքի բյուջեն կրել է 252 մլն դրամի վնաս:
ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԵՏԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՉԵՆ ԳՈՀԱՑՆՈՒՄ ԿԱՆԱՉ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻՆ
Սեպտեմբեր 06, 2010 | Անտառ
Գուգարքում բնապահպանական պետական տեսչության ստուգումների արդյունքները չեն գոհացնում կանաչ ակտիվիստներին, ովքեր հայտնաբերել են անտառահատումները: «Անտառահատումների ծավալը շատ ավելի մեծ է: Ուղղակի այդ տեսուչները մի քիչ պետք է խորանային անտառի մեջ, ավելի վեր բարձրանային ու կհանդիպեին տասնյակներով թարմ կտրված հաստաբուն ծառերի, օրինակ այն տարածքում, որտեղ նկարներն ինձ ջնջել էին տվել»,- ասում է ակտիվիստ Վահե Վարդումյանը
ԲՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԿՈՄԵՐՑԻՈՆ ՇԱՀ ԵՆ «ՔԱՄՈՒՄ»
Սեպտեմբեր 06, 2010 | Անտառ
Մեր տեղեկություններով` ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայությունն ակտիվ ստուգումներ է իրականացնում Գյուղնախարարության ենթակայությամբ գործող մասնավորապես «Հայանտառ» ՊՈԱԿ-ում: «Հայանտառի» մեր աղբյուրները տեղեկացնում են, որ վերահսկող մարմիններն անհավանական չափերի հասնող չարաշահումներ են հայտնաբերել:
Սեպտեմբեր 06, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր 2002թ. օգոստոսի 8-ի «ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և «ՀՀ բնապահպանության նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» որոշման մեջ։
Սեպտեմբեր 06, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ Արարարի մարզի Հայանիստ համայնքում տեղի ունեցավ Արարատյան դաշտավայրի ստորերկրյա խորքային հորերի արդյունավետ օգտագործման նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը
ՃՈՃԿԱՆՈՒՄ ՋՈՒՐ ՉԿԱ
Սեպտեմբեր 06, 2010 | Ջուր
Լոռու մարզի Ճոճկան գյուղի ավելի քան 2000 բնակիչները ոռոգման եւ խմելու ջուրը ստանում են հերթափոխով` թաղամաս առ թաղամաս:
Ո՞Վ Է ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹՂԹԵՐՈՒՄ ՀԱՆՔԱՎԱՆԻ ԱՆՏԱՌԸ ԱՐՈՏԱՎԱՅՐ ԴԱՐՁՐԵԼ
Սեպտեմբեր 06, 2010 | Անտառ
«ԷկոԼուր»-ը պետական տեսչության եւ իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրում այն բանի վրա, որ Հանքավանի անտառը պաշտոնական փաստաթղթերում անտառ չի համարվում եւ արոտավայրի եւ գյուղատնտեսական հողերի կարգավիճակով տրվել է Հանքավան համայնքին: 2006թ. այդ տարածքները վաճառվել են անհայտ անձանց:
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ  ԱՀԱԶԱՆԳԸ
Սեպտեմբեր 03, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի բնակիչ Մհեր Ղուկասյանի կողմից հատվել է վեց ծառ, 4-ը` բոխի և 2-ը`հաճարենի: Հաշվարկվել է բնությանը հասցված վնասը, ինչը կազմել է 442.500 դրամ:
ՍԵՎԱՆԻ ԱՓԻ ՕԲՅԵԿՏՆԵՐՆ ՈՒ ՕԲՅԵԿՏԱՏԵՐԵՐ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԸ ԱՆԳԱՄ ՊԵՏԱԿԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻՑ ԵՆ ԽՈՒՍԱՓՈՒՄ
Սեպտեմբեր 03, 2010 | Սևան
Հայաստանի ամենաերիտասարդ թոշակառու Ռոբերտ Քոչարյանին է պատկանում Ծովագյուղ-Ճամբարակ հատվածում գտնվող «Կապուտաչյա Սեւան» հանգստի գոտին: Այս օբյեկտը կառուցված է սահմանված նիշից ցածր եւ ապօրինի: Պայմանագիր չունի: Ընդ որում, կառուցված է որպես հիմնական շինություն:
Սեպտեմբեր 03, 2010 | Թեղուտ
Ի պատասխան Թեղուտի պաշտպանության խմբի կողմից Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին ուղղված նամակին` «Վալլեքս» ընկերությունը «Հետք» էլեկտրոնային պարբերականին ներկայացրել է սեփական սեփական մեկնաբանությունները, որտեղ մասնավորապես նշված է.