Օգոստոս 06, 2010 | Անտառ
Մոսկվայի ոստիկանական ծառայությունը ձերբակալել է Եվգենի Չիրիկովին`«Խիմկինսկյան անտառ» շարժման առաջնորդին, Խիմկինսկյան անտառի միջով ավտոճանապարհի կառուցման դեմ հանդես եկող ակտիվիստների հետապնդման վերաբերյալ մամլո ասուլիսից հետո:
Օգոստոս 06, 2010 | Սևան
Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերի բարեկամական հարաբերություններին դարավոր թշնամությունն է սպառնում, եթե բնապահպանության նախարարությունն ու համապատասխան մարմինները միջոցներ ձեռք չառնեն մարզերի միջեւ առկա խնդիրը լուծելու համար:
Օգոստոս 06, 2010 | Միջուկային էներգետիկա
Նոր միջուկային էներգաբլոկի նախագծումն ու նրա շինարարությունը կսկսվի, երբ պատվիրատուի պահանջով կորոշվեն օգտագործվող տեխնիկական միջոցները եւ այլ նախագծային բնութագրիչներ, ինչպես նաեւ կլուծվի ֆինանսավորման հարցը:
Օգոստոս 06, 2010 | Միջուկային էներգետիկա
ՀՀ բնապահպանության նախարարությունը որոշ տեղեկություններ է հրապարակել Հայաստանի նոր միջուկային էներգաբլոկի տեխնիկական պարամետրերի վերաբերյալ՝ այդ էներգաբլոկի շրջակա միջավայրի վրա ազդեցության շրջանակներում։
Օգոստոս 06, 2010 | Կենսաբազմազանություն
Էկոլոգիական հասարակական դաշինքի «SOS Խոսրով» աշխատանքային խմբի անդամներն օգոստոսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեցին, որ մտադիր են հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին ու այլ պաշտոնյաների դիմում-նամակ հանձնել:
Օգոստոս 06, 2010 | Կենսաբազմազանություն
Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության նախկին պետ Տիգրան Գրիգորյանը եւ նրա տեղակալ Արսեն Պետրոսյանն օգոստոսի 6-ին դատապարտվեցին համապատասխանաբար 7 եւ 10 տարվա ազատազրկման:
Օգոստոս 06, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով Հայաստանի Հանրապետության տարածքի (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսահանդակներում թույլատրվում է հետևյալ որսատեսակների սիրողական որսը`
Օգոստոս 05, 2010 | Թեղուտ
Կոչնչանան անտառները ոչ միայն այն տարածքում, որտեղ հանքը շահագործվելու է, այլեւ վերադիր անտառները, որովհետեւ դրենաժային ջուրը կիջնի դեպի այդ խոռոչը եւ կչորանան վերեւի վերադիր անտառները: Այստեղ ջրային ռեսուրսների խիստ աղտոտում, եթե անտառը վերանում է, կենսաբազմազանության վերացում, այստեղից նաեւ ջրային ռեժիմի վրա ազդեցություն, կլիմայի փոփոխության վրա ազդեցություն եւ այդ տարածաշրջանի ամբողջ էկոհամակարգի հսկայական ազդեցություն կլինի
Օգոստոս 05, 2010 | Թեղուտ
Հայաստանում շեշտակիորեն աճել է հրդեհների թիվը։ Խոտածածկ տարածքներում
բռնկված հրդեհներից առավել տուժել են Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի
մարզերը։ Գեղարքունիքի մարզում հրդեհի պատճառով 1 զոհ է գրանցվել:
Օգոստոս 05, 2010 | Թեղուտ
Հիմա Աղվերանի, Ծաղկաձորի, Հանքավանի, Բուժականի անտառներում ամեն ծառ ու թուփ, ամեն կոճղ իր տերն ունի: Բավական է ճանապարհին կանգնես՝ մի փոքր մաքուր օդ շնչելու, գալիս են տարածքի տերերն ու ստիպում վճարումներ կատարել: Բացի այն, որ այդ վճարումների համար որեւէ կտրոն չի տրամադրվում, ինչը վկայում է, որ այդ բիզնեսը հարկային դաշտ մտած չէ, ընդամենը մի քանի ժամ մեր հայրենիքի բնության գրկում անցկացնելը մարդկանց վրա 5-10 հազար դրամ է արժենում
Օգոստոս 05, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները Բաղրամյան փողոցում ստուգման են ենթարկել 1981 թ. ծնված Հովիկ Բ.-ին պատկանող «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան, որի թափքում, առանց համապատասխան փաստաթղթերի, բեռնված է եղել «բոխենու» եւ «հաճարենու» փայտանյութ:
Օգոստոս 05, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Օգոստոսի 4-5-ը ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում այրվել է 1000 քմ մակերեսով խաղողի այգի և 8000 քմ մակերեսով ցորենի հնձած դաշտ:
Օգոստոս 05, 2010 | Միջուկային էներգետիկա
Սյունիքի մարզում շարունակվում է ուրանի հանքերի շահագործման դեմ ստորագրահավաքը: Ըստ «Կապանի տարածաշրջանի զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Արմեն Փարսադանյանի, մինչ օրս ստորագրահավաքին մասնակցած 10 հազար բնակիչների 99 տոկոսից ավելին դեմ է հանքերի շահագործմանը:
Օգոստոս 05, 2010 | Սևան
«Մենք արել ենք այն, ինչ կարողացել ենք. կանգնեցրել ենք անօրինական շինարարությունը, թեպետ դա էլ հեշտ չի եղել: Ինչ վերաբերվում է ամբարտակի քանդմանը եւ անօրինականորեն փորված խրամուղներին, ապա դրանով պետք է զբաղվեն ուրիշ մարմիններ, օրինակ` մարզպետարանը, ոստիկանությունը, դատախազությունը»
Օգոստոս 05, 2010 | Ջուր
Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում սկսվել են 6,3 կիլոմետր երկարության խմելու ջրագծի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքներ:
Օգոստոս 05, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Երեւանի քաղաքապետարանը հատկացրել է 80 մլն դրամ կանաչապատման աշխատանքների իրականացման սարքավորումների` խոտհնձիչների, զոդող ագրեգատների եւ ժամանակակից այլ մեխանիզմների ձեռք բերման համար:
Օգոստոս 05, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Երեւանում 400 մլն դրամի աշխատանքներ կկատարվեն նոր ոռոգման ցանցի ստեղծման եւ ներկայիս ցանցի նորոգման ուղղությամբ:
Օգոստոս 03, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Ինչպես պարզ դարձավ հուլիսի 26-ին Շորժա կատարած մեր աշխատանքային այցի ժամանակ, իսկապես, հիմնական շինարարական աշխատանքները դադարեցվել են, քանի որ գործարանը գործնականորեն ամբողջությամբ կառուցված է (տես ֆոտոռեպորտաժը):