Նորություններ

ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ ԷԻՆ ԿԱՇԱՌՔ ՍՏԱՑԵԼ ԲՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ. ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Հունվար 14, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետ Տ. Գրիգորյանին և պետի տեղակալ Ա.Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար: Այս մասին տեղեկացանք ՀՀ գլխավոր դատախազությունից:
ԷԿՈԼՈԳԻԱՆ ԵՎ ԷԿՈԼՈԳՆԵՐԸ` ՀԱՅԱՍՏԱՆ-2009
Հունվար 12, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Ամփոփելով անցնող տարին` կարելի է ասել, որ 2009 թվականը էկոլոգիական հասարակական շարժման ակտիվ տարի էր, որը շոշափեց շրջակա միջավայրի ամենատարբեր խնդիրներ:
ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԱՌԱՋԻՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՍԵԿՈՍԵՆԵՐԸ
Հունվար 11, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ վերջին օրերին լրատվամիջոցներում եղած հաղորդագրություններն այն մասին, թե իբր բնապահպանության առաջին փոխնախարար Սիմոն Պապյանը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ, չեն համապատասխանում իրականությանը
ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԸ
Հունվար 11, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Կաշառակերության մեղադրանքով ձերբակալվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետ Տիգրան Գրիգորյանն ու նրա տեղակալ Արսեն Պետրոսյանը:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Դեկտեմբեր 30, 2009 | Պաշտոնական աղբյուրներ
«ԷԿՈԼՈՒՐԸ»-ը մաղթում է Ձեզ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԵՐ, ՄԱՔՈւՐ ՋՈՒՐ ԵՎ ՕԴ, ԲՅՈւՐ ԾԱՂԻԿՆԵՐ, ԿԵՆԱՐԱՐ ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԵՎ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ
Դեկտեմբեր 30, 2009 | Պաշտոնական աղբյուրներ
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հանդես է եկել արտահերթ զեկույցով: Այլ հարցերի թվում նա անդրադարձավ նաեւ Մարիամ Սուխուդյանի գործին, որը թերեւս ամենաաղմկոտն էր 2009-ի քրեական խճանկարում:
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԲՆԱՊԱՀՊԱՆ ՉԷ, ԵԹԵ ՈՉ ԱՎԵԼԻՆ
Դեկտեմբեր 30, 2009 | Քաղաքներ
«Իսկ ի՞նչ պատասխան եք ինձնից սպասում»,-հարցով պատասխանեց բնապահպանության նախարարը NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե բնապահպանության նախարարությունն ինչ միջոցներ է ձեռնարկում Օղակաձեւ այգում սկսած շինարարությունը կանխելու համար, որի արդյունքում, ի դեպ, մի շարք ծառեր են հատվում։
Դեկտեմբեր 30, 2009 | Կենսաբազմազանություն
ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայությամբ գործող «Սոսու պուրակ» պետարգելավայրի սահմանների ճշտման, քարտեզագրման ու անտառվերականգնման աշխատանքները ավարտվել են
Դեկտեմբեր 29, 2009 | Պաշտոնական աղբյուրներ
Հոկտեմբերի 15-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել, որը սահմանում է մթնոլորտ արտանետվող թունավոր նյութերի թույլատրելի չափը (տարվա ընթացքում 200 մլն քմ), ինչն էլ հնարավորություն է տվել 60 հազ. գրանցված կազմակերպություններից գրանցել 1200-1300 կազմակերպությունների, որոնց արտանետումները կազմում են 92-95 %:
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ` ՍԵՎԱՆԱ ԼՃԻ, ՋՐԲԱՑԹՈՂՄԱՆ, ՄԱՆՐԱՁԿՆԵՐԻ … ՄԱՍԻՆ
Դեկտեմբեր 26, 2009 | Պաշտոնական աղբյուրներ
Անդրադարռնալով Սևանա լճի հիմնախնդիրներին` Ա. Հարությունյանը նշեց, որ այս տարվա դեկտեմբերի 24-ի դրությամբ լճի մակարդակը կազմել է 1899.24 մ, այս ցուցանիշը 40 սանտիմետրով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, քանի որ 2008-ի դեկտեմբերի 24-ին լճի մակարդակը կազմել է 1898.84 մ:
ԷՍՏՈՆԻԱՅՈՒՄ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ԵՆ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ` ՈՉ
Դեկտեմբեր 26, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
Դեկտեմբերի 23-ին Էստոնիայի Ֆինանսական ինսպեկցիան հայտարարել է, որ 250 000 էստոնական կրոն (մոտ 25 հազար ԱՄՆ դոլար) տուգանք է սահմանել «GILD Arbitrage Risk Capital Fund»-ին, քանի որ ֆոնդը սխալ տեղեկատվություն է տրամադրել իրենց ներդրողներին` հայտնելով, որ Հայաստանում ձեռք են բերել ոսկու հանքավայրերի շահագործման լիցենզիաներ: Իրականում նրանք ձեռք են բերել հանքավայրերի ուսումնասիրման լիցենզիաներ:
Դեկտեմբեր 26, 2009 | Պաշտոնական աղբյուրներ
Ընթացիկ տարում բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից տնտեսվարող սուբյեկտներում իրականացվել է 725 ստուգում, մինչդեռ 2008-ին տեսչության իրականացրած ստուգումների թիվը հասել է 1752-ի: Այս մասին ամփոփիչ ասուլիսում ասաց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Դեկտեմբեր 25, 2009 | Միջուկային էներգետիկա
ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 24-ն կայացած նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությունում ատոմային նոր էներգաբլոկ(ներ)ի կառուցման նպատակով ստեղծվող «Մեծամորէներգաատոմ» ՓԲԸ հիմնադիր պայմանագրին եւ կանոնադրությանը: Դրանով, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, ավարտվում է այս նախաձեռնության իրավական փուլը եւ սկսվում գործնական աշխատանքի ժամանակաշրջանը:
ՍՊԱՆԴԱՐՅԱՆ-ՉԵՐԱԶ ՓՈՂՈՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՉՆՉԱՑՎԱԾ ԿԱՆԱՉ ԳՈՏՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎԵԼ Է 378 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ՎՆԱՍ
Դեկտեմբեր 24, 2009 | Քաղաքներ
«Եթե տուգանքը հաշվարկվեր 400 հազար դրամ, ապա կհարուցվեր քրեական գործ Գյումրու քաղաքապետարանի նկատմամբ,- տեղեկացրեց Գյումրիի Օրհուս կենտրոնի ղեկավար Գեւորգ Պետրոսյանը,- Բնապահպանական պետական տեսչությունն է հաշվարկել վնասը, որ հասցվել էր քաղաքին Սպանդարյան Չերազ փողոցները միացնող փողոցի կառուցման ժամանակ, այն կազմել է 378 հազար դրամ»:
Դեկտեմբեր 24, 2009 | Անտառ
Անցած 4 տարիների փորձը ցույց է տվել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կազմակերպական ձեւը հնարավորություն չի տալիս արդյունավետ եւ իրավական տեսակետից ճիշտ իրականացնել այն գործառույթները, որոնք վերապահված են կառավարման մարմնին։