Նոյեմբեր 03, 2008 | Կենսաբազմազանություն | Սյունիք
Հայաստանում ստեղծվելու է հանրապետությունում առաջին կենսոլորտային արգելոցը:
Նոյեմբեր 03, 2008 | Կենսաբազմազանություն | Տավուշ
«Դիլիջան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտուց մրցութային կարգով, վարձակալության հիմունքներով մինչեւ օրս կատարվել է 58,95 հա տարածքի հողհատկացում: Այս մասին «Հետքին» տեղեկացրեց Բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը:
Հոկտեմբեր 31, 2008 | Պաշտոնական աղբյուրներ | Գեղարքունիք
ՀՀ Բնապահպանության նախարարությունը հերքում է 2008թ հոկտեմբերի 27-ին «Հետք»-ում տպագրված “Բնապահպանության նախարարի առանձնատունը` Սեւանի ափին” նյութը:
Հոկտեմբեր 31, 2008 | Պաշտոնական աղբյուրներ
Հայաստանը չպետք է մետաղի կոնցենտրատ արտահանի, այլ լավ է՝ սկսի վաճառել ավելի թանկարժեք արտադրանք, որը ստացվում է ավելի խորը վերամշակման արդյունքում: Այդ մասին այսօր խորհրդարանում հայտնեց ՀՀ էներգետիկայի եվ բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը:
Հոկտեմբեր 31, 2008 | Միջուկային էներգետիկա | Սյունիք
«Հայ-ռուսական լեռնահանքային ընկերություն» ՓԲԸ-ն Հայաստանի տարածքում սկսել է ուրանի պաշարների գեոֆիզիկական եվ գեոքիմիական հետազոտություները: Այդ մասին «ԱրմԻնֆո»-ի թղթակցին այսօր հայտնեց ՀՀ էներգետիկայի եվ բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը:
Հոկտեմբեր 28, 2008 | Սևան | Գեղարքունիք
Նորանոր կազմակերպություններ միանում են ՙSOS Սևան՚ կոչին:
Հոկտեմբեր 28, 2008 | Միջուկային էներգետիկա
Ներկայում ավարտվում են Անգարսկի ուրանի հարստացման միջազգային կենտրոնին Հայաստանի և Ուկրաինայի միացման ընթացակարգերը:
Հոկտեմբեր 27, 2008 | Կլիմայի փոփոխություն | Կոտայք
Լուսակերտի բիոգազի կայանը ամեն օր վերամշակում է Լուսակերտ Տոհմային Թռչնաբուծական ֆաբրիկայի 220 տոննա հեղուկ թռչնաղբ:
Հոկտեմբեր 27, 2008 | Սևան | Գեղարքունիք
Սեւանա լճի ափին կառուցված այս առանձնատունը՝ իր բազմաթիվ կցակառույցներով (լուսանկարում միայն դրա մի մասն է), պատկանում է Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին:
Հոկտեմբեր 27, 2008 | Սևան | Գեղարքունիք
Այս լուսանկարներն արված են անցած հանգստյան օրերին «Սեւան» ազգային պարկի «Լիճք-Արգիչի» արգելոցում: Այն պարկի 4 արգելոցային գոտիներից մեկն է:
Հոկտեմբեր 27, 2008 | Սևան | Գեղարքունիք
Սևանա լիճ են բաց թողնվել ամառային իշխանի և գեղարքունի ձկների 95 հազար մանրաձուկ: Ինչպես Panorama.am-ին տեղեկացրեց Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Արծրուն Պեպանյանը, այս տարվա մանրաձկների վերջին խմբաքանակը լիճ է բաց թողնվել 3 օրվա ընթացքում: Ընդհանուր առմամբ, լիճ բաց թողնված 95 հազար մանրաձկան ձեռք բերման համար ծախսվել է 43 մլն 845 հազար դրամ:
Հոկտեմբեր 23, 2008 | Կենսաբազմազանություն
2006թ. ՀՀ կառավարության ընդունած N1075 որոշման համաձայն, կենդանիների եւ բույսերի նոր կարմիր գրքեր պետք է հրատարակվեն 2009թ: Մինչ այդ՝ 2007թ. սկսած նախատեսվում են դաշտային աշխատանքներ, ուսումնասիրություններ, տվյալների հավաքում, դասակարգում եւ այլն:
Հոկտեմբեր 22, 2008 | Լեռնահանքային արդյունաբերություն | Արագածոտն
Global Gold միջազգային կորպորացիան ոսկու պաշարներ է հայտնաբերել Հայաստանի հյուսիսում` Թուխմանուկ հանքավայրում:
Հոկտեմբեր 21, 2008 | Պաշտոնական աղբյուրներ | Լոռի
Ֆլոտացիոն ֆաբրիկայի կառուցման եվ հայաստանյան ոսկու բազմամետաղային հանքավայրի յուրացման նոր նախագիծը ներկայացվեց հասարակայնության քննարկմանը:
Հոկտեմբեր 21, 2008 | Կենսաբազմազանություն
Ամեն տարի որսագողերը սպանում են անհետացման վտանգի տակ գտնվող մեկական Առաջավոր ասիական ընձառյուծ, որը ներառված է Վայրի ֆաունայի եվ ֆլորայի տեսակների միջազգային առևտրի կոնվենցիայի առաջին հավելվածում:
Հոկտեմբեր 16, 2008 | Լեռնահանքային արդյունաբերություն | Գեղարքունիք
Սոդքի ոսկու հանքի եվ Արարատի ոսկու արդյունահանման գործարանի վերաբերյալ “GPMGold” ընկերության որոշումը Արարատ եվ Վարդենիս քաղաքների բակիչների մեծ անհանգստության պատճառն է:
Հոկտեմբեր 03, 2008 | Օդ | Կոտայք
Ցեմենտի փոշու քանակությունը Հրազդանի օդային ավազանում հուլիս ամսին 4.8 անգամ գերազանցել է նորման: Նորմայի գերազանցումները գրանցվում են ամեն ամիս, և բազմապատիկ թիվը շարունակ աճում է:
Հոկտեմբեր 02, 2008 | Սևան | Գեղարքունիք
Սևանա լիճը վտանգի տակ է՚ Հայաստանից SOS ահազանգին արդեն արձագանքել են ավելի քան 20 կազմակերպություններ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Մեկսիկայից, Վենեսուելայից, Ղրղզստանից, Բուլղարիայից, Ուգանդայից: