ԱրմԻնֆո
Հայաստանը չպետք է մետաղի կոնցենտրատ արտահանի, այլ լավ է՝ սկսի վաճառել ավելի թանկարժեք արտադրանք, որը ստացվում է ավելի խորը վերամշակման արդյունքում: Այդ մասին այսօր խորհրդարանում հայտնեց ՀՀ էներգետիկայի եվ բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը:
«Փոխանակ մենք սկսենք հարստանալ, հարստացնում ենք ուրիշներին՝ վաճառելով կոնցենտրատը»,- ասաց նախարարը: Նա կոչ արեց ավելի արդյունավետ օգտագործել բնական ռեսուրսները՝ պաշարներ, որոնք անսպառ չեն: Նախարարն ավելացրեց, որ հատուկ ուշադրություն է պետք դարձնել նաեւ էկոլոգիայի խնդիրներին: Լեռնահանքային արդյունաբերության ոլորտում առաջնահերթ խնդիրը Ա. Մովսիսյանն անվանեց օրենսդրական դաշտի կարգավորումը: «Տարբեր օրենքներ գրվել են տարբեր նախարարությունների կողմից, տարբեր ժամանակներում եվ այսօր հակասում են միմյանց»,- ասաց նա:
Հոկտեմբեր 31, 2008
