ԱրմԻնֆո
Ներկայում ավարտվում են Անգարսկի ուրանի հարստացման միջազգային կենտրոնին Հայաստանի և Ուկրաինայի միացման ընթացակարգերը: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը ՄԱԿ գլխավոր ասամբլեայի նիստում, որի ընթացքում քննարկվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գործունեության վերաբերյալ զեկույցը: Ինչպես հաղորդել է ՄԱԿ նորությունների կենտրոնը, Չուրկինը հիշեցրել է, որ կենտրոնն ստեղծվել է 2007 թվականին Ռուսաստանի և Ղազախստանի կողմից և բաց է երրորդ պետությունների համար` առանց որևէ քաղաքական պայմանի:
Հոկտեմբեր 28, 2008
