

ԷկոԼուր
«Արմօյլ» ՓԲԸ-ն Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում շարունակում է նավթամթերքի վերամշակման գործարանի շինարարությունն, այն դեպքում, երբ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն արգելանք է դրել «Արմօյլ»-ի գույքի վրա, պարտավորեցրել դադարեցնել շինարարական աշխատանքները: Այս մասին ԷկոԼուրին ահազանգեց գործարանի հարևանությամբ գործող «Ռիվալ» ՍՊԸ-ի աշխատակիցը:
«Գործարանի տարածքում շինարարական աշխատանքներ են իրականացվում, նկատվում են մարդկանց ու մեքենաների կուտակումներ: Աշխատանքները շարունակվում են, մի տարբերությամբ, որ աշխատակազմի մեքենաները կայանված են ոչ թե գործարանի բակում, այսինքն` դրսի կողմից, այլ գործարանի պատերից ներս», - ասաց «Ռիվալ»-ի աշխատակիցը և տրամադրեց այսօր` մարտի 13-ին արված տեսանյութեր ու լուսանկարներ (տես ներքևում):
Հիշեցնենք, որ ս.թ. մարտի 6-ին կայացրած երկու որոշմամբ ԴԱՀԿ-ն արգելանք է դրել «Արմօյլ» ՓԲԸ-ի` Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում գտնվող գույքի վրա, արգելել իրականացնել ցանկացած գործողություն գործարանի տարածքում, պարտավորեցրել դադարեցնել շինարարական աշխատանքները:
Մարտ 13, 2019 at 17:41