Հետք
Երեւան քաղաքի առավել աղտոտված համայնքները Կենտրոնն ու Շենգավիթն են: Այս համայնքներում մթնոլորտային օդում բարձր են հատկապես փոշու եւ ազոտի երկօքսիդի պարունակությունները:
Համաձայն Երեւան քաղաքի օդի մոնիթորինգի 2010 թ. ստացիոնար դիտարկումների տվյալների` ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի նորման գերազանցվել է 2.4, գետնամերձ օզոնինը` 1.7 անգամ: Փոշու միանվագ առավելագույն կոնցենտրացիան թույլատրելի նորման գերազանցել է 3.5 անգամ, ազոտի երկօքսիդինը` 5:
ՀՀ բնապահպանության նախարարության տրամադրած տեղեկությունների համաձայն՝ մթնոլորտային աղտոտվածության ցուցանիշի միջոցով մթնոլորտային օդի աղտոտվածության համալիր գնահատմամբ՝ Երեւան քաղաքի օդը միջին աղտոտվածության մակարդակի է:
Վերջին երկու տարիների ընթացքում այն պահպանվել է միջին աղտոտվածության մակարդակի տիրույթում, սակայն մթնոլորտի աղտոտվածության ցուցանիշը տարիների ընթացքում աճե է:
Հունվար 25, 2011
