Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի ծխատարը սպառնալիք անտառների համար

Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի ծխատարը սպառնալիք անտառների համար

ԷկոԼուր

«Ամբողջ Ալավերդու լանջերն անտառազուրկ թփուտներ են, որոնք, իհարկե, առաջին հերթին լեռնահանքային արդյունաբերության գործարանից (Ալավերդու պղնձաձուլական գործարան) արտանետվող ծծմբի գազի` SO2-ի  ազդեցության հետեւանքով է, որովհետեւ պղնձի հանքաքարը բովելու ժամանակ հիմնականում այդ գազն է առաջանում, իսկ SO2-ը մթնոլորտում անձրեւաջրի մեջ կամ մթնոլորտի խոնավության հետ լուծվում է, դառնում ծծմբական թթու, որը նստում է տերեւի վրա, փակում է տերեւի հերձանքը, որով տերեւը շնչում է, եւ եթե երեւույթը շարունակական է, ապա մեկ-երկու տարվա ընթացքում արդեն ծառը կամ թուփը շարքից դուրս է գալիս ֆիզիոլոգիապես, չորանում է եւ մահանում է»,- այս մասին «Էկոլուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար, աշխարհագրական գիտությունների դոկտոր Հովիկ Սայադյանը:

Հիշեցնենք, որ Ալավերդու բնապահպանական ծանր վիճակը մեղմելու նպատակով մի քանի տարի առաջ Ալավերդու պղնձաձուլական գործարանի ծխատարը  780 մ բացարձակ բարձ­րու­թյունից տեղափոխվեց 1078 մ բացարձակ բարձրության վրա` Կոշաբերդ սարի գագաթ, որտեղից ծուխը տարածվում է անտառի վրա:  

ԷկոԼուրը հարցրեց, թե արդյոք ռիսկ կա, որ մենք այդ անտառը կորցնենք, քանի որ ծխատարը, փաստորեն անտառի մեջ է: Հովիկ Սայադյանը պատասխանեց. «Եթե ֆիլտրներ տեղադրվեն, իհարկե, նվազագույնի կհասցվի ռիսկը, բայց եթե ոչ, ապա վտանգը մնում է»:

Ապրիլ 17, 2013 at 14:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր