Արդյո՞ք Ազգային ժողովն ունի մեխանիզմներ` հակազդելու կառավարության ընդունած հակաօրենսդրական որոշումներին

Արդյո՞ք Ազգային ժողովն ունի մեխանիզմներ` հակազդելու կառավարության ընդունած հակաօրենսդրական որոշումներին

ԷկոԼուր

Սույն թվականի հունիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած «Քաղաքացիական հասարակության օր ՀՀ Ազգային ժողովում» միջոցառումը, որի ընթացքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հնարավրություն ունեցան ՀՀ ԱԺ 7 հանձնաժողովների ներկայացնել իրենց ոլորտների հիմնախնդիրները:

«Արդյո՞ք Ազգային ժողովն ունի մեխանիզմներ` հակազդելու կառավարության ընդունած այն որոշումներին, որոնք հակասում են ՀՀ օրենսդրությանը»,- հարցրեց ԷկոԼուրը` ներկայացնելով ՀՀ կառավարության 2014թ-ի հուլիսի 31-ին ընդունված 781 – Ն որոշումը:  Հանձնաժողովի անդամներն ասացին, որ տեղյակ չեն այդ որոշումից: Որոշմանը ծանոթացնելու համար ԷկոԼուր  ՀՀ Ազգային ժողովի Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Մարտուն Գրիգորյանին, հանձնաժողովի անդամներ Արմեն Ավետիսյանին եւ  Լյովա Խաչատրյանին ուղղեց նամակ, որում ասված է.

«Սույն թվականի հունիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած «Քաղաքացիական հասարակության օր ՀՀ Ազգային ժողովում» միջոցառման ընթացքում Ձեզ ներկայացվեց խնդիր` կապված ՀՀ կառավարության կողմից հակաօրենսդրական որոշում կայացնելու հետ: Այդ որոշումը «Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհի օբյեկտների պահպանության և բնական պայմաններում վերարտադրության նպատակով դրանց օգտագործման կարգը սահմանելու մասին» 781 – Ն որոշումն է` ընդունված 2014թ-ի հուլիսի 31-ին (https://www.e-gov.am/gov-decrees/item/24552/):

Որոշման հավելվածում (https://www.e-gov.am/u_files/file/decrees/kar/2014/07/14_0781.pdf) մասնավորապես գրված է. «…կարմիր գրքում, որպես տվյալ բույսի աճելավայր չգրանցված տարածքներից, բույսերի բնական վերարտադրության նպատակով տեղափոխում են տնտեսական գործունեության արդյունքում ոչնչացման սպառնալիքի տակ գտնվող բույսերի առանձնյակները տվյալ տեսակի համար նպաստավոր բնակլիմայական պայմաններ ունեցող որեւէ բնության հատուկ պահպանվող տարածք կամ բուսաբանական այգիների տարածք, կամ կարմիր գրքում որպես տվյալ բույսի աճելավայրեր գրանցված որեւէ տարածք, իսկ բույսերի սերմերը տրամադրում են համապատասխան մասնագիտացված կազմակերպությանը՝ գենետիկական բանկում պահելու եւ հետագայում տեսակի վերարտադրությունը կազմակերպելու նպատակով»::

Այս որոշումը հակասում է «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի գ կետին, որում նշված է. «Արգելվում է ցանկացած գործունեություն, որը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը եւ դրանց աճելավայրերի վատթարացմանը» Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածին, որում նշված է. «Ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումն արգելվում է … եթե հայցվող ընդերքի տեղամասի վրա գտնվող հողամասում կան Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված բույսեր կամ կենդանիների բնակատեղիներ, ինչպես նաեւ եթե տվյալ տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիներ»:

Կառավարության այս որոշման վերաբերյալ www.ecolur.org կայքում հրապարակվել են «ՀՀ կառավարությունն ընդունեց հակաօրենսդրական որոշում  (http://www.ecolur.org/hy/news/amulsar/armenian-government-adopted-illegal-resolution/6688/), «Կառավարության աննախադեպ որոշումը` տեղափոխել Ամուլսարի Կարմիր գրքում գրանցված բուսատեսակները» (http://www.ecolur.org/hy/news/amulsar/governmental-unprecedented-resolution-to-transfer-redlisted-species-from-amulsar/6708/) նյութերը:

Խնդրում ենք որոշմանը ծանոթանալուց հետո հայտնել Հանձնաժողովի դիրքորոշումը եւ քայլեր ձեռնարկել այս հարցը օրինական դաշտում լուծելու համար»:

Հունիս 12, 2015 at 10:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր