Երևանում հանուն Ամուլսարի պահպանության ակցիային զուգահեռ լարվել է իրավիճակը Ամուլսարի պահակակետում

Երևանում հանուն Ամուլսարի պահպանության ակցիային զուգահեռ լարվել է իրավիճակը Ամուլսարի պահակակետում

Օգոստոսի 20-ին Ամուլսարի պահպանությանը նվիրված մեծ բողոքի ակցիա անցկացվեց մայրաքաղաք Երևանում: Այդ նույն ժամանակահատվածում «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի վարձած պահնորդական ընկերության աշխատակիցները հարվածել են Ջերմուկի բնակիչներից մի քանիսին, տեղաշարժել Ամուլսար տանող պահակակետի մոտ կայանած բնակիչներից մեկի մեքենան՝ օգտվելով այն հանգամանքից, որ Ջերմուկի բնակիչների զգալի մասը ավտոերթով եկել էր Երևան՝ մասնակցելու Ամուլսարի պահպանությանը նվիրված ակցիային: Մեծ թվով բնակիչներ են հավաքվել Ամուլսար տանող պահակակետի մոտ:

Իսկ Երևանում անցկանցված ակցիայի շրջանակներում ակցիայի մասնակիցները պահանջ-դիմում հանձնեցին ՀՀ կառավարության ներկայացուցչին, որում նշված է.

«Հարգելի պարոնայք վարչապետ և նախարար,

Կարիք չենք տեսնում կրկնել Ամուլսարի խնդրի շուրջ վերջին առնվազն ութ տարում ներկայացված փորձագիտական հիմնավորումները Հայաստանի և առավելապես Վայոց ձորի տարածաշրջանի էկոլոգիայի, անգին ջրային պաշարների, տնտեսության ներկայում ակտիվ տարբեր ճյուղերի՝ ներառյալ խաղողագործության ու գինեգործության, Ջերմուկ ջրաբուժական հայտնի առողջարանային քաղաքի, համայնքների ժողովրդագրության, Հայաստանի պետբյուջեի և միջազգային պարտավորությունների (բնապահպանական կոնվենցիաների մասով) վրա բացասական ազդեցության մասին,

Մենք հիմք ենքընդունում ԷԼԱՐԴ և Թի-Ար-Սի միջազգային փորձագիտական ընկերությունների զեկույցը ՀՀ կառավարությանը, որը հստակ ու առանց?rel=0" frameborder="0" allowfullscreen> տարընթերցումների մատնանշում է Լիդիան ընկերության Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) և այլ փաստաթղթերի թերություններն ու ամփոփում է, որ դրանց հիման վրա հնարավոր չէ եզրակացություն տալ, ուստի անհրաժեշտ է նոր ու գիտականորեն հիմնավորված ՇՄԱԳ,

Հիշեցնում ենք 2018թ․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ընդունած ակտերն ու գրությունները Բնապահպանության նախարարին, որպեսզի ուժը կորցրած ճանաչվի Լիդիան ընկերությանը տրված ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացությունը,

Պնդում ենք Ջերմուկ խոշորացված համայնքի ճնշող մեծամասնության դիրքորոշումը, որ արգելվի մետաղական հանքարդյունաբերությունը մեր տարածաշրջանում (շուրջ 2900 հոգու ստորագրությամբ և ամրագրված ավագանու որոշմամբ)։

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ

Ուժը կորցրած ճանաչել 2016թ-ին նախորդ կոռուպցիոն կառավարության տված փորձաքննական դրական եզրակացությունը (որպես մասնագիտական ու իրավական հիմնավորում ԷԼԱՐԴ և Թի-Ար-Սի ընկերությունների փորձագիտական զեկույցը, ինչպես նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հիմնավորումներն ավելին, քան բավարար են)։ Որևէ այլ միջանկյալ գործողություն, որոնց հիմքով հանքարդյունաբերական այս ծրագրի կյանքը կերկարացվի, կլինի ՀՀ օրենքների, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ միջազգային անաչառ փորձաքննություն անցկացնելու խոստումի կոպիտ խախտում»։

Լուսանկարը՝ «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության



Օգոստոս 20, 2020 at 23:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր