Արդյո՞ք հասարակական լսումները բաց են, ահա թե ինչումն է հարցը

Արդյո՞ք հասարակական լսումները բաց են, ահա թե  ինչումն է հարցը

ԷկոԼուր

«Lydian International» ընկերությունը որոշ հասարակական կազմակերպությունների, այդ թվում «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ին, ուղարկել է հրավեր` մասնակցելու սույն թվականի հուլիսի 23-ին` ժամը 14:00-ին, «Հայաթ Փլեյս» հյուրանոցում   կայանալիք հասարակական լսումներին: Քննարկվելու է Ամուլսարի ոսկու ծրագրի «Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատում» (ԲՍԱԳ) փաստաթուղթը: Ինչպես նշված է հրավերի մեջ. «ԲՍԱԳ-ը շրջակա միջավայրի և տեղի համայնքների վրա հնարավոր ազդեցությունների գնահատումն է, այդ թվում՝ առողջապահական,բնապահպանական, կենսաբազմազանության, մշակութային ժառանգության և սոցիալ-տնտեսական ազդեցությունների տեսանկյունից»:

Նշված է, որ ԲՍԱԳ-ը պատրաստվել է զարգացման բանկերի համար Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից մշակված Էկվատորյան սկզբունքներին համապատասխան, որոք պետք է պահպանել ֆինանսավորում ստանալու համար:

Հարց կազմակերպիչներին` հայտարարված հասարակական լսումները բա՞ց են ցանկացողների համար, թե՞ փակ են եւ կարող են մասնակցել միայն նախօրոք հրավիրվածները:

Հիշեցնենք, որ 2014թ հոկտեմբերի 30-ին նույն «Հայաթ Փլեյս» հյուրանոցում Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի hայաստանյան գրասենյակը  կազմակերպց Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ծրագրի» մշակման վերաբերյալ քննարկում, որի հիմքում Ամուլսարի ծրագիրն էր: Քննարկման վայր թույլ չտվեցին մտնել ակտիվիստ-էկոլոգներին, ինչն առաջացրեց հանրային բողոք:

Հուլիս 18, 2015 at 11:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր