Ինչու է լռում Lydian-ը, Սեւանին սպառնում է թթվային լճի ճակատագի՞րը (Լուսանկարներ)

Ինչու է լռում Lydian-ը, Սեւանին սպառնում է թթվային լճի ճակատագի՞րը (Լուսանկարներ)

Աշոտ Արամյան, http://golosarmenii.am/article/29756/pochemu-molchit-LYDIAN 

Վերջերս մեր թերթում հրապարակեցինք «Ինչի մասին է լռում «LYDIAN»-ը. Ամուլսարի ծրագիրը կարող է հանգեցնել Սեւանի թթվային աղետի» վերնագրով հոդված (("ГА", N54, 26 մայիսի, 2015), որտեղ մենք գրել էինք, որ մեր էկոլոգները «Lydian International Ltd» ընկերությանը եւ նրա 100%-անոց դուստր «Գեոթիմ» ՓԲԸ-ին ներկայացնում են պահանջներ, որոնք Սեւանա լճի թթվային աղտոտման լուրջ էկոլոգիական խնդրի եւ աղետի ֆոնին մանկական չարաճճիություն է թվում:

Իսկ ընկերության ներկայացուցիչները կարծես միայն ուրախ են պատասխանել այդքան էլ ոչ էական, երբեմն նույնիսկ  բոլորովին երեւակայական թվացող վտանգների մասին հարցերին, որոնք իրականում  քողարկում են Սեւանա լճի գլխին կախված իրական վտանգը:

Մինչդեռ մեր հրապարակմանը ընկերությունը, ընդհակառակը, ոչ մի կերպ չի արձագանքում` խորը լռություն պահպանելով: Իսկ մենք որոշեցինք հանդես գալ այս առթիվ նոր հրապարակմամբ, որով ընկերության առաջ դնում ենք ավելի ստույգ եւ մեր մտավախություններն ավելի մանրամասնող հարցեր:  Հարցեր (հատուկ ընդգծում ենք), որոնց պատասխանները ցանկացած ընկերություն պարտավոր է  նախօրոք մշակել  Շրջակա միջավայրի վրա ազդեցության (Environment Impact Assessment) եւ Էկվատորյան սկզբունքների (The Equator Principles) շրջանակներում, առանց որոնց, իդեպ, ընկերությունը չի ստանա ֆինանսավրում ոչ մի արեւմտյան բորսայում, ինչպես նաեւ մասնավոր ներդրումային հիմնադրամներում:

Այսպես…

Հարցեր առանց պատասխաննների

1. Արդյոք ISO17001-ի անկախ հավատարմագրված լաբորատորիաներում անցկացվե՞լ են  ոչ միայն ոսկու հանքաքարի Rock Acid Drainage Tests-եր, այլեւ մակաբացված բոլոր տեսակի ապարների, որոնք հանքավայրից տեղափոխվելու են լցակույտ եւ անխուսափելիորեն ենթարկվելու են թթվայնացման` ծծմբային թթվի ձեւավորմամբ:

2. Ի՞նչ ծավալի ծծմբային թթու կառաջացնեն այդ մակաբացված ապարները  նրանցում պարունակվող սուլֆիդային միներալների ամբողջովին թթվայնացման պարագայում (հիմնականում պիրիտի), եւ թթվայնությունը չեզոքացնող  ի՞նչ ծավալի ապարներ (կրաքար, դոլոմիտ, մարմար, կիր) են անհրաժեշտ` չեզոքացնելու առաջացած ամբողջ ծծմբային թթուն, հասնելու չեզոք թթվայնության, որը լցվում է ջրհոսքեր եւ Սեւանա լիճ տանող ջրեր:

3. Արդյո՞ք Ամուլսարին  մոտ տնտեսական-լոգիստիկ հեռավորության վրա կան չեզոքացնող ապարների այդքան մեծ պաշարներ:

4. Արդյո՞ք ներառվել է կապիտալ(СарЕх), օպերացիոն (ОрЕх) կամ ռեկլամացիոն (ReEx) ծախսերի մեջ այդ ծավալի  չեզոքացնող ապարների արդյունահանման (գնման), տեղափոխման, մանրացման եւ բովախառնման արժեքը:

5. Ինչպիսի՞ն է չեզոքացնող ապարների եւ հանքավայրից բերվող մակաբացված թթվային լցակույտերի բովախառնման գրաֆիկը, որպեսզի ժամանակին չեզոքացվեն ծծմբային թթվի նոր ծավալները (Չեզոքացումը չի կարելի թողնել ապագայի համար` արդյունահանումից հետո կատարել, ինչպես դա պատահեց Դոմինիկյան Հանրապետությունում `Pueblo Viejo-ում, ռուսական Ուրալի պղնձաքարի բազմաթիվ հանքերում: Լավ կլիներ, որ մեր էկոլոգները գնային եւ տեսնեին):

6. Արդյո՞ք անցկացվել է Ամուլսարի նախագծի էկոլոգիական մասի անկախ CRIRSCO աուդիտ միջազգային հավատարմագրված կազմակերպության կողմից, որը   ներառում է ըստ տարիների թթվայնությունը չեզոքացնող ապարների (կրաքար, դոլոմիտ, մարմար, կիր) արդյունահանման (գնման), տրանսպորտի, մանրացման եւ բովախառնման  ծախսերի մանրամասն բյուջետավորումը:

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ:  Թթվայնություն առաջացնող ապարների էկոլոգիապես կայունացնող չեզոքացումը կարելի է կատարել թթվայնությունը չեզոքացնող ապարներով (կրաքար, դոլոմիտ, մարմար)  բովախառմման միջոցով, որոցից պարզապես շատ է անհրաժեշտ: Իսկ թթվային ոսկու հանքաքարի խորը չեզոքացումը  մինչեւ  կույտային տարրալվացման ցիանավորման մակարդակ պետք է կատարել միայն կրով, որի արժեքը կախված է նրանում (Ca,Mg,Fe) СО3-ի պարունակությունից: Կիրը շատ ավելի թանկ է կրաքարից:….Երբեմն հաշվի չեն առնվում մակաբացման ապարների թթվայնության չեզոքացման ծախսերը , որոնք կարող են կազմել ընդհանուր օպերացիոն ծախսերի  20-40%-ը, որն էլ տնտեսապես ոչ շահավետ է դարձնում նախագծերը, որտեղ ոսկու հանքաքարում բարձր է սուլֆիդների պարունակությունը:

Դրանից չէ, որ պետք է վախենանք

Ընկերության ներկայացուցիչները նախագծի էկոլոգիական վտանգների վերաբերյալ բանավեճերի ժամանակ առաջին պլան են մղում այն հանգամանքը, որ, Ամուլսարի հանքավայրը շահագործելիս, կօգտագործվի կույտային տարրալվացման եղանակը, որը ենթադրում է պոչամբարի բացակայություն եւ մյուս տեխնոլոգիաների համեմատ քիչ քիմիական նյութերի` այդ թվում ցիանիդի օգտագործում: Սրա հետ կապված մենք ոչ մի վստահություն չունենք այն մասին, թե արդյոք  Ամուլսարի նախագծի ռեկլամացիոն ծախսերում  ներառված են ծախսեր կույտային տարրալվացման հարթակներում կույտային տարրալվացմամբ փուլային վերմշակման ավարտից հետո ցիանիդի դետօկսիֆիկացիայի համար:

Սակայն մտավախությունները ջրհոսքերի եւ Սեւանի մեջ ցիանիդի արտահոսքի մասին ավելի քիչ վտանգավոր են, քան ջրային տարածքի թթվային աղտոտումը, քանի որ ցիանիդը շատ արագ քայքայվում է (առանց որեւէ դետօկսիֆիկացիայի) թթվածնի եւ արեւ ճառագայթների ազդեցության տակ եւ դրա համար ցիանային լուծույթների դետօկսիֆիկացիայի ամենաարդյունավետ միջոցը… այն պարզապես խառնելն է կույտային տարրալվացման եղանակով մշակումից 1-2 տարի անց (ինչի համար նույնպես անհրաժեշտ են  պլանավորել ծախսեր ռեկլամացիոն ծախսերում):

Բնական քայքայումից հետո ցիանիդները վերածվում են սովորական ազոտային պարարտանյութի, որոնց վրա աճում է գրեթե ցանկացած բույս: Նույնիսկ ցիանիդի տեխնոգեն տարածվելը որպես կանոն էկոլոգիական աղետի չի հանգեցնում: Օրինակ, կանադական «Centerra Gold» ընկերությունը 40 տոննայանոց բեռնատարը լեռնային ճանապարհից «գցեց» Ղրղզստանի գետի մեջ: Ցիանիդն ամբողջությամբ լուծվեց եւ հոսեց Իսիկ-Կուլ լիճ: Սակայն 140 կմ հետո ցիանիդը ամբողջովին չեզոքացավ, եւ Իսիկ-Կուլում ոչ մի կաթիլ ցիանիդ չընկավ  (միայն մի քիչ ամոնիումի նիտրատ, որի վրա այսօր ծաղկում են ջրիմուռներ)….

Մագադանի մարզի Խասինսկի շրջանի «Կարամենսկի» լեռնահարստացուցիչ կոմբինատի ցիանային հին պոչամբարից նմանատիպ հոսքը չհանգեցրեց Օխոտսկի լճի հարուստ ձկնային ռեսուրսների վարակմանը, քանի որ Մագադանի մոտ  Խասին գետի մեջ ցիանային հոսքի թափման վայրում (100կմ գետով ներքեւ) ցիանիդները իրենք իրենց թթվայանցել էին:

Դրա համար ցանկացած հանքարդյունաբերական նախագծի էկոլոգիական վտանգը  ոչ թե ցիանիդներն են. այլ պարզ թթվային վարակումը, որը հնարավոր չէ ուղղել, եթե ոչ միայն զանգվածային չեզոքացնել հողը եւ ջրակալները կրաքարով եւ դոլոմիտով (ինչից հետո որպես կանոն նրանցում ամբողջովին կփոխվի կենսաֆոնդը): Ի գիտություն, այս բոլոր տվյալները կարելի է գտնել բաց լեռնահանքային հրապարկումներում:   

Ամենեւին ոչ ռոմանտիկ լճեր, որոնք ունեն կոկա կոլայի գույն

 Նախորդ նյութում ներկայացրեցինք օրինակ, թե ինչ խնդրի են բախվել կանադական «Barrick Gold» եւ «Goldcorp» ընկերությունները Դոմինիկյան Հանրապետությունում աշխարհի ամենախոշոր ոսկու հանքավայրերից մեկը` Pueblo Viejo-ն շահագործելիս:

Կանադական տանդեմը կրաքարի բավականաչափ ռեսուրսների բացակայության պատճառով էր, որն անհրաժեշտ էր` չեզոքացնելու սուլֆիդային մակաբացված ապարների հսկայական լցակույտերը, իրականացնելու բոլոր լցակույտերի թաղումը միլիարդ խմ ծավալով հսկայական պոչամբարում:

Այսօր եթե նայեք տիեզերքից արված գունավոր լուսանկարները, ապա կտեսնեք կոկա կոլայի գույնի լճեր: Դրանք հենց հին թթվայանացված պոչամբարներն են, որոնց պարունակության թթվայնության չեզոքացման համար նոր օպերատորը միջոցներ չունի լոգիստիկ մոտ տարածության վրա կրաքարի բավականաչափ ծավալների բացակայության պատճառով: Նկարներում լավ երեւում է նաեւ նոր հսկայական թթվային պոչամբարը, որի մեջ օպերատորը տեղադրում է ինչպես մակաբացման ապարները, այնպես էլ ցիանավորման հեղուկ պոչերը… Pueblo Viejo-ի նախագծի ողջ կապիտալ ծախսերը ավելի քան 6.5 միլիարդ դոլլար են, եւ շինարարության ձգձգումը  2 տարի տեւեց` չնայած ոսկու արդյունաբերությամբ զբաղվող աշխարհում ամենախոշոր «Barrick» եւ «Goldcorp» ընկերությունների հսկայական ֆինանսական եւ տեխնոլոգիական ռեսուրսներին:

ԷկոԼուր` ստորեւ ներկայացնում ենք Google քարտեզից վերցված  Pueblo Viejo հանքավայրի եւ պոչամբարի լուսանկարները:

 
 
 
 
 
 
 

Օգոստոս 05, 2015 at 13:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր