Ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերել Գնդեվազի գյուղապետը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ Ամուլսարի նախագծի վերաբերյալ

Ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերել Գնդեվազի գյուղապետը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ Ամուլսարի նախագծի վերաբերյալ

ԷկոԼուր

ԷկոԼուրը շարունակում է օգոստոսի 25-ին Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքում տեղի ունեցած Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործման եւ ցիանային ֆաբրիկայի կառուցման նախագծի վերաբերյալ հասարակական լսումների մասին պատմող ռեպորտաժների շարքը:

Հիշեցնենք, որ Գնդեվազի բնակիչների մի մասը դուրս եկավ դահլիճից` հրաժարվելով մասնակցել լսումներին կազմակերպիչների` «Գեոթիմ» ՓԲԸ-ի եւ Գնդեվազի համայնքապետարանի կողմից առաջարկած ձեւաչափով:

Գնդեվազի համայնքապետ Հայրապետ Մկրտչյանը «Գեոթիմ»> ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանին.

- Պարոն Ալոյան, ես կխնդրեի բնակիչների կողմից այս քննարկումների ավարտից հետո առանձին հանդիպել մեր ժողովրդի հետ…լինեն հարցեր, պատասխաններ՝ հիմնականում կապված հողերի հետ…Ալոյան ջան, համաձա՞յն եք հանդիպումից հետո հանդիպել մեր ժողովրդի հետ:

Հայկ Ալոյան.

-Իհարկե, իհարկե…մենք մինչև այսօր մի քանի տասնյակ հանդիպումներ ենք ունեցել համայնքների հետ և միշտ պատրաստ ենք ամեն հարցի շուրջ քննարկելու, ամեն հարցի շուրջ իրար հետ որոշելու, քանի որ այս գործն առանց համայնքների, առանց իրար հետ աշխատելու չի լինելու:

Հասարակական լսումներից հետո գնդեվազցիները հավաքվեցին դահլիճում: Համայնքապետը խնդրեց հանդիպումը չնկարահանել: «Ախպոր պես, ասա թող չձայնագրեն», - ասաց համայնքապետը:

«Թող ձայնագրեն», - հակադարձեց բնակիչը:

Տեսախցիկներին հարմարվելուց հետո համայնքապետը հանքին դեմ արտահայտվող բնակիչներին հայտարարեց. «Կառավարության հետ բանակցելուց հետո, տարբեր հանդիպումներից հետո ես հասկացել եմ մի բան՝ հանքը շահագործվելու է, որովհետև պետք ա մեր երկրին, մեր պետությանը: Ինձ հետ խոսել ա վարչապետը, խոսել են տարբեր մարդիկ…»:

Բնակիչները ընդհատեցին համայնքապետին. «Ո՞ր վարչապետը»:

«Գործող վարչապետը, պարզա», - պատասխանեց Գնդեվազի համայնքապետ Հայրապետ Մկրտչյանը:

Կարճ սպասումից հետո համայնքապետը հայտարարեց, որ հանդիպումը հետաձգվում է եւ գնդեվազցիները նախօրոք կտեղեկացվեն հանդիպման տեղի եւ ժամի մասին:

Մանրամասները՝ տեսանյութում:



Օգոստոս 28, 2014 at 16:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր