

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2021թ. նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 73 դեպք, որից 38-ով հաշվարկվել է 17.754.575 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 10 դեպքով նշանակվել է 700.000 դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 32 դեպքով հաշվարկվել է 491.150 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 2.310.000 դրամի չափով վարչական տուգանք:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 39 դեպք, որից 37-ով հաշվարկվել է 17.754.420 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Նախկինում արձանագրված 12 դեպքով հաշվարկվել է 413.750 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 800.000 դրամի չափով վարչական տուգանք:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 200.000 դրամի չափով վարչական տուգանք։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 6 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 155.000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4-ով նշանակվել 200.000 դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 5 դեպքով հաշվարկվել է 77.400 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 480.000 դրամի չափով վարչական տուգանք:
Ընդերքի պահպանության ոլորտ
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50.000 դրամի չափով վարչական տուգանք։
Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 դրամի չափով վարչական տուգանք։
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
Արձանագրվել է 28 դեպք, որից 6-ով նշանակվել է 500.000 դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 12 դեպքով նշանակվել է 700.000 դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 7 գործ (ընդհանուր՝ 712.000 դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.865.300 դրամ:
Ստուգումների վերաբերյալ
Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է 2 հանձնարարագիր ընդերքօգտագործման ոլորտում ստուգում իրականացնելու մասին: Նախկինում իրականացված 5 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում՝ 990.000 դրամի չափով, հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 3.238.506 դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 3 հանձնարարական։
Դեկտեմբեր 20, 2021 at 09:47