Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակը ավելացվեց ևս 300 տոննայով՝ կազմելով 600 տոննա

Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակը ավելացվեց ևս 300 տոննայով՝ կազմելով 600 տոննա

Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելացվի ևս 300 տոննայով՝ կազմելով 600 տոննա, իսկ որսի իրականացման ժամկետը կերկարաձգվի մինչև նոյեմբերի 20-ը։ Գործադիրն այս մասին որոշումն ընդունեց 2022թ. օգոստոսի 24-ին կայացած նիստում:  

Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բխում է 2022թ. մարտի 1-ից մեկնարկած Սևանա լճում սիգի արդյունագործական որսի գործընթացի իրականացման կարգավորման անհրաժեշտությունից: Մասնավորապես, պատճառն այն է, որ նշված 300 տոննա թույլատրելի քանակը գրեթե ամբողջությամբ որսվել է ձկնորսների հետ պայմանագրերը կնքելուց հետո:

Այսպես՝ 2022թ. համար մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված է եղել 300 հազար կգ (300 տոննա) սիգի չափաքանակ, արդյունագործական որսն իրականացվել է 2022թ. ապրիլի 21-ից, նախապատրաստվել է 571 պայմանագիր՝ 300 հազար կգ ձկան համար, փաստացի կնքվել է 567 պայմանագիր՝ 295 798 կգ  սիգի արդյունագործական որս իրականացնելու համար: 2022թ. աշնանային որսաշրջանի կազմակերպման նպատակով՝ կազմակերպվել են մի շարք քննարկումներ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների, Գեղարքունիքի մարզը ներկայացնող ԱԺ պատգամավորների, «Սևան» ազգային պարկի, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցների, ձկնորսների և այլ շահագրգիռ անձանց հետ։ Սևանա լճում ձկան արդյունագործական որսի կանոնակարգման և աշնանային որսաչափի վերաբերյալ լրացուցիչ տվյալների ձեռքբերման պահանջից ելնելով` ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կողմից իրականացվել են Սևանա լճում ձկան պաշարների գնահատման համար լրացուցիչ ուսումնասիրություններ, որոնց արդյունքում ձեռքբերված տվյալների հիման վրա գիտական կենտրոնի կողմից 2022թ. սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածի համար առաջարկվել է սիգի արդյունագործական որսի ևս 300 տոննա չափաքանակ՝ հնարավորություն ընձեռելով օրինապահ ձկնորսներին սահմանված կարգավորումներին համապատասխան իրականացնել սիգի արդյունագործական որս:

Ըստ հիմնավորման՝ նախագծի ընդունմամբ նախատեսվում է շուրջ 19 500 000 դրամ բնօգտագործման վճարի վճարում պետական բյուջե։

Օգոստոս 24, 2022 at 17:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր