

Արմենպրես
Սյունիքի մարզում այս տարի արձանագրվել է անտառախախտման երկու դեպք` Գորիսի եւ Կապանի անտառտնտեսություններում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի բնապահպանության տեսչության Սյունիքի տարածքային բաժնից, գրանցվել է նաեւ որսի կանոնների խախտում, որի արդյունքում առգրավվել է մեկ ինքնաձիգ, երկու երկփողանի հրացան. հարուցվել է նաեւ քրեական գործ:
Սիսիանի տարածաշրջանում հայտնաբերվել է ապօրինի ձկնորսության մեկ դեպք, որի համար նշված բաժնի կողմից սահմանվել է վարչական տուգանք: Կապանի տարածաշրջանում հայտնաբերվել է որսագողությամբ ձեռք բերված այծյամ, որն առգրավվել է եւ բաց թողնվել բնաշխարհ:
Ընթացիկ տարում բաժնի կողմից նշանակված վարչական տուգանքների ընդհանուր դրամական մուտքերը կազմել են 660,9 հազ. դրամ, որից 599,15 հազ. դրամ` ջրի աղտոտվածության, 61,75 հազ. դրամ` ապօրինի ծառահատման համար:
Հոկտեմբեր 06, 2010
