Ընտրում ենք 2024թ. «Տարվա թռչուն»

Ընտրում ենք 2024թ. «Տարվա թռչուն»

Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղն իր սոցիալական հարթակներում և կայքում նախաձեռնել է 2024թ. «Տարվա թռչուն» ամեմանյա էկոկրթական արշավի հանրային քվեարկություն:  Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղից հայտնում են, որ քվեարկության առաջին փուլում առաջարկվել է Հայաստանի 33 թռչնատեսակ։ 5 ամենաշատ ձայներ հավաքած թռչնատեսակները՝ անտառային աղավնին, բալոբանը, կանաչ մեղվակերը, հայկական որորն ու սպիտակապոչ արծիվը, քվեարկության երկրորդ փուլում են։ Քվեարկությունը կտևի մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ։ 

«Տարվա թռչուն» ամենամյա կրթական արշավի նպատակն է յուրաքանչյուր տարի ընտրել այդ տարին խորհրդանշող թռչնատեսակի և հասարակության լայն շերտերի ուշադրությունը հրավիրել այդ տեսակի և նրա կենսամիջավայրերի պահպանության կարևորության վրա: Հանրային քվեարկության արդյունքում 2023թ. տարվա թռչունն էր քարարծիվը, 2022թ.՝  սպիտակ արագիլը, 2021թ.՝ գիշանգղը։

Տարվա ընթացքում արշավի շրջանակներում իրականացվում է տեսակի ուսումնասիրություն, տեսակին սպառնացող վտանգների բացահայտում, դրանց մեղմմանն ուղղված առաջարկությունների մշակում, էկոկրթական արշավների իրականացում, ներառյալ՝ հանրության շրջանում իրազեկիչ դասընթացների կազմակերպում։

Նոյեմբեր 06, 2023 at 16:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր