2024թ. տարվա թռչունը սպիտակապոչ արծիվն է

2024թ. տարվա թռչունը սպիտակապոչ արծիվն է

2024թ. «Տարվա թռչուն» ամեմանյա էկոկրթական արշավի հաղթողը սպիտակապոչ արծիվն է: Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղի կողմից սոցիալական հարթակներում նախաձեռնված քվեարկության արդյունքում սպիտակապոչ արծիվը ստացել է 33.8% ձայն: Այս մասին տեղեկացնում է Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղը:

Երկրորդ տեղում կանաչ մեղվակերն է`18.4% ձայներով, երրորդ տեղում՝ անտառային աղավնին՝ 18.3%-ով, հայկական որորը հավաքել է 16.9% ձայն, հնգյակը եզրափակում է բալոբանը՝ 12.6% ձայներով: 

Նոյեմբեր 28, 2023 at 11:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր