Արագածոտնի մարզի Թալին համայնքի տարածքում որսաշրջանի արգելքի և տափաստանային արտույտի միգրացիայի ընթացքում իրականացվել է 26 արտույտի ապօրինի որս: Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:
Ապօրինի որսագողությունն իրականացրել են քաղաքացիներ Տ.Հ.-ն ու Ա.Բ.-ն՝ «MP 155» և «ԻԺ-17» տեսակի որսորդական հրացաններով: Դեպքի առթիվ հարուցված վարչական վարույթի շրջանակներում ապօրինի որս կատարած անձանց պատկանող օրինական զենքերն առգրավված են:
«Իրավախախտները կենթարկվեն վարչական պատասխանատվության: Զենքերի բռնագրավման պահանջով համապատասխան հայցեր կներկայացվեն դատարան։ Միջոցառումները շարունակվում են», - նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
ԻՐԱԶԵԿՈՒՄ՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 88․4-րդ հոդվածի 3-րդ կետի.
ապօրինի որսն արգելված վայրում՝ առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրյոթանասունապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով` խախտողի անձնական սեփականություն համարվող հրացանների ու որսորդական միջոցների, կամ հիշյալ խախտումները կատարելու միջոց համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ և որսորդության իրավունքի զրկմամբ 2-ից 3 տարի ժամանակով:

Ապրիլ 03, 2024 at 12:47