Էկոպարեկային ծառայության «Սևան» ազգային պարկի տեղամասի աշխատակիցների կողմից իրականացված կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում ապրիլի 9-ին Սևան համայնքին հարող ափամերձ հատվածում լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 119 հատ խեցգետնաորսիչ: Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը:
78 խեցգետին կենդանի բաց է թողնվել լիճ: Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ:
Ապրիլ 10, 2024 at 16:52