Վայոց ձորի մարզում սեւ անգղի բույն է հայտնաբերվել

Վայոց ձորի մարզում սեւ անգղի բույն է հայտնաբերվել

Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Հայաստանում գիշատիչ թռչունների ուսումնասիրության եւ պահպանության» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքում Վայոց ձորի մարզում հայտնաբերվել է սեւ անգղի բույն։

Նշենք, որ Վայոց ձորի մարզում նման դեպք նկարագրվել էր ընդամենը մեկ անգամ՝ 1987 թվականի Կարմիր գրքում, սակայն բնադրման վերաբերյալ հղում չկա։

Սեւ անգղը (Aegypius monachus) գրացված է ՀՀ կարմիր գրքում որպես հազվագյուտ, նկատելիորեն կրճատվող թվաքանակով տեսակ, ԲՊՄՄ կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ, թռչնատեսակը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, որտեղ կանոնավոր բնադրում է։ Թռչնատեսակի պահպանությունը խիստ կարեւոր է. նրան վնասելը առաջացնում է վարչական եւ քրեական պատասխանատվություն։

Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղ

Ապրիլ 11, 2024 at 16:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր