Խոսրովի արգելոցում հրդեհ եղե՞լ է, թե՞ չի եղել

Խոսրովի արգելոցում հրդեհ եղե՞լ է, թե՞ չի եղել

ԷկոԼուր

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղի ունեցած խոշոր հրդեհի մասին տարածված լուրերի մասին հակասական տեղեկատվություն է ստացվում: «ԷկոԼուր»-ի աղբյուրների համաձայն` հրդեհն ընդգրկել է 10 հա տարածք: Այրվել է մոտ 100 գիհի:

Այսօր «ԷկոԼուր»-ի հետ հեռախոսազրույցում Բնապահպանության նախարարությունից նշեցին, որ տեղեկատվություն կտրամադրեն այն ճշտելուց հետո:

Նշենք, որ հրդեհի օրը` հոկտեմբերի 9-ին, արգելոցի նախկին տնօրեն Վարանցով Բարսեղյանն արդեն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, իսկ արգելոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է Գ. Թամազյանը: Հենց Թամազյանն է պատասխանատու տարածքի անվտանգության, վնասի համար եւ այլն:

Հոկտեմբեր 18, 2012 at 17:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր