Ահազանգ. ապօրինի ծառահատումներ «Շիկահող» պետական արգելոցի տարածքում

Ահազանգ. ապօրինի ծառահատումներ «Շիկահող» պետական արգելոցի տարածքում

ԷկոԼուր

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը ահազանգ է ստացել, որ «Շիկահող» պետական արգելոցի և նրան անմիջապես հարակից տարածքներում իրականացվել են ապօրինի ծառահատումներ:

«Մեր ստացված տեղեկությունների համաձայն, դրանք արվել են արգելոցի 10-րդ պահաբաժնում՝ Մազրա գյուղատեղի հարևանությամբ, նույնանուն գետի աջ ափի ուղղությամբ, և Ծավ գետի աջ ափին, 16-րդ դարում կառուցված կամրջից մոտ հարյուր մետր գետի հոսանքով վերև։

Ահազանգը փոխանցում ենք ՀՀ բնապահպանության նախարարությանը և «Հայանտառ»-ին, որպեսզի նրանք պարզեն այդ տարածքների պատկանելիությունը, հայտնաբերեն այս խախտումները և ձեռնարկեն համապատասխան միջոցառումներ Հայաստանի բոլոր անտառների վերահսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ մեր նախորդ ահազանգի հետքերով պետական մարմինները Կապանի անտառտնտեսությունում հայտնաբերել են ապօրինի հատված 141 ծառ և 11 ճյուղ։ Հարուցվել է քրեական գործ, իսկ այդ տեղամասի անտառապետն ու անտառապահն ազատվել են աշխատանքից»,- հայտնում է նախաձեռնությունը։

Ինչ է մնացել Հայաստանի անտառներից

Հոկտեմբեր 07, 2015 at 14:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր