

ԱրմԻնֆո
Ուսանողական այգում սրճարանի կառուցման իրավազորության հարցը կարող է լուծվել դատարանում: Այդպիսի նախաձեռնությամբ է հանդես եկել Facebook-ում ստեղծված «Մենք ենք այս քաղաքի տերը» խումբը:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է խմբի ադմինիստրատոր Արթուր Ավթանդիլյանը, հաջորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի դեմ կոլեկտիվ հայց կներկայացվի դատարան:
«Հայցին արդեն 20 մարդ է միացել: Այս մարդիկ, այսպես թե այնպես, կապված են այգու «շրջակայքի» հետ. ուսանողներ, Ազգային գրադարանի ընթերցողներ: Բացի այդ, մեզ աջակցել են նաև այնպիսի հայտնի անձինք, ինչպես օրինակ` Բյուրականի աստղադիտարանի տնօերն Հայկ Հարությունյանը»,- նշել է նա: Հայաստանի սպառողների ասոցիացիայի տվյալներով, հանուն սրճարանի` հատվել է 20 ծառ, ինչի մասին են վկայում լուսանկարները և տեսանյութերը: ՀՀ բնապահպանության նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը դեռևս փորձում են պարզել, թե իրենցից ով պետք է պատասխանատվություն կրի ապօրինի ծառահատման համար, իսկ Facebook սոցիալական ցանցում ստեղծվել է «Մենք ենք այս քաղաքի տերը» խումբը, որին ավելի քան 3 հազար մարդ է մասնակցում: Նրանք են հանդես եկել ՀՀ նախագահին բաց նամակ ուղարկելու նախաձեռնությամբ`շինարարությունը դադարեցնելու կոչով:
Հունիս 10, 2010
