ԷԿՈԼՈՒՐՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է «ՄԵՆՔ ԵՆՔ ԱՅՍ ՔԱՂԱՔԻ ՏԵՐԸ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ

ԷԿՈԼՈՒՐՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է «ՄԵՆՔ ԵՆՔ ԱՅՍ ՔԱՂԱՔԻ ՏԵՐԸ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ

ԷկոԼուր

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը տարածել է դիմում, որտեղ մասնավորապես ասված է.
«Էկոդաշինքի» սիրելի անդամներ

Հունիսի 18-ին տեղի ունեցած Երևանի ավագանու նիստում Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, խոսելով «Ուսանողական այգու» և «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության մասին, մասնավորապես նշեց. «որ այս հարցով հանդիպել է բնապահպանական ՀԿ-երի հետ: Ըստ նրա` նրանք բոլորն էլ հանդիպումից հետո շնորհակալություն են հայտնել, հեռացել , բացի վերոնշյալ նախաձեռնության անդամներից» /աղբյուր՝ «Ա1+»/:

Մեծապես գնահատելով մեր համագործակցությունը «Ուսանողական այգու» փրկության, իսկ հետագայում Երևան քաղաքի այլ բնապահպանական խնդիրներին լուծում տալու գործում և ցանկանալով խուսափել հնարավոր թյուրըմբռնումներից` խնդրում ենք ձեզ արտահայտել ձեր հրապարակային պարզաբանումը քաղաքապետի հայտարարության առնչությամբ:

Մենք նաև երախտապարտ կլինեինք, եթե նշեիք, թե Դաշինքի անդամներից ովքեր են պատրաստ դառնալ «Ուսանողական այգում» ապօրինի շինարարությունը կասեցնելու վերաբերյալ հայցի համահայցորդ:

Սիրով`

Մենք ենք այս քաղաքի տերը
Քաղաքացիական նախաձեռնություն»

Երեւանն անօրինական շինություններից եւ հասարակական տարածքները գրավումից փրկելու SOS Երեւան կամպանիան «ԷկոԼուր»-ն իրականացնում է վերջին տարիների ընթացքում եւ համագործակցում է բոլոր այն կազմակերպությունների եւ ոչ պաշտոնական միավորումների հետ, որոնց գործունեությունն ուղղված է կանաչ գոտիների փրկությանը:

Մենք աջակցում ենք հանուն Ուսանողական այգու փրկության նախաձեռնությանը եւ նաեւ այլ՝ Դալմայի այգիների փրկության, Օղակաձեւ զբոսայգին եւ Օպերայի տարածքը, Հաղթանակի զբոսայգին, Հրազդանի կիրճն անօրինական շինություններից ազատելու նախաձեռնություններին, ինչպես նաեւ կոչ ենք անում անտեսել այն միջոցառումները, որոնք անցկացվում են գրավված գոտիներում կառուցված հյուրանոցային եւ ռեստորանային համալիրներում:

Հուլիս 13, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր