

ԷկոԼուր
Հուլիսի 20-ին՝ ժամը 19:30-ին, «Մալիբու» սրճարանի մոտ մեկնարկում է Մաշտոցի պողոտայի և Սարյան փողոցների միջև գտնվող այգում առևտրի կենտրոն կառուցելու դեմ ստորագրահավաքը: Այս մասին հայտարարել է «ՄԵ՛ՆՔ ԵՆՔ ԱՅՍ ՔԱՂԱՔԻ ՏԵՐԸ» քաղաքացիական նախաձեռնությունը: «Օգնե՛ք՝ կանխելու Մաշտոցի պողոտային հարող այգում նախատեսվող շինարարությունը: Կանխե՛նք, քանի չեն սկսել»,- ասված է հաղորդագրության մեջ: Ստորագրահավաքին զուգահեռ ակտիվիստները մտադիր են այգում մաքրության ակցիա անցկացնել:
Հուլիս 20, 2010
