ԱրմԻնֆո
Հայ հաստաքսակները պատրաստ են բետոնի մեջ թաղել մայրաքաղաքի ևս մեկ այգի:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է «Մենք ենք մեր քաղաքի տերը» խմբի անդամ Մարիամ Սուխուդյանը, Մոշտոցի պողոտայի և Սարյան փողոցի միջև տեղակայված այգին կարող է վերածվել հերթական բետոնացված օբյեկտի: «Դրա տեղում ուզում են սրճարան, հյուրանոց և ստորգետնյա ավտոկայան կառուցել, ընդ որում բարձրաստիճան անձինք դա բացատրում են նրանով, որ ցանկանում են բարեկարգել այգու տարածքը: Ցավոք, բարեկարգման նպատակով Երևանի կանաչապատ տարածքների բռնագրավումն արդեն «բարի» ավանդույթ է դառնում»,- նշել է նա: Մ.Սուխուդյանը հիշեցրել է, որ ավելի վաղ մայրաքաղաքի քաղաքապետարանը թույլատրել է Ուսանողական այգում սրճարանի շինարարությունը` դա բացատրելով նրանով, որ կառույցները ներդաշնակ կլինեն Վիկտոր Համբարձումյանի հուշարձանի հետ:
Արդյունքում մեկ հարկանի սրճարանների փոխարեն կառուցվել են մոնումենտալ բետոնե շինություններ, ընդ որում դրանց շինարարությունն ուղեկցվել է ծառահատմամբ և կանաչ տարածքների վերացմամբ: «Մեր խումբը պատրաստ է պայքարել Մաշտոցի պողոտայի մոտակայքում այգին փրկելու համար, սակայն տեղի բնակիչները նունպես պետք է ակտիվ լինեն: Միայն միասնական ջանքերով մենք կկարողանանք կանխել այգու` բետոնե տարածքի վերածվելը»,- ընդգծել է` Մ.Սուխուդյանը:
Հուլիս 23, 2010
