ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ՉՈՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՕՂԱԿԱՁԵՎ ԱՅԳԻ՞Ն

Antarner.net

Լուրջ վտանգ է սպառնում օղակաձեւ այգու Միքայել Նալբանդյանի արձանի ետնամասում գտնվող կանաչ գոտուն, այս մասին NEWS.am-ին հայտնում են «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության ակտիվիստները: Ուշագրավն այն է, որ նրանց այս մասին ահազանգել է վաստակաշատ դերասան Սոս Սարգսյանը՝ վստահեցնելով, որ դիտավորյալ են տարածքը չորացնում, որպեսզի հետագայում որեւէ շինության համար ծառայեցնեն:

Ինչպես մեզ փոխանցեց նախաձեռնության անդամ Արթուր Ավթանդիլյանը, հունիսի 5-ին քաղաքապետի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնել են այս հատվածում տեղադրված ոռոգման վնասված խողովակների մասին, սակայն քաղաքապետը հավաստիացրել է, թե ամեն ինչ նորմալ է: Ա.Աֆթանդիլյանի վստահեցմամբ՝ ոռոգող խողովակները վնասվել են դեռեւս այն ժամանակ, երբ այդ հատվածում Նալբանդյան ու Իսկահակյան փողոցների խաչմերուկներում գետնանցում կառուցեցին: Վնասված խողովակների վառ ապացույցը աստիճանաբար մեռնող կանաչ գոտին է:

Օգոստոս 20, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր