

Երևանի կենդանաբանական այգու ընդլայնումը համայնքը դիտարկում է նույն՝ այգու ներկայիս տարածքում։ Այս մասին հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ։
Դեռ երկու ամիս առաջ Տիգրան Ավինյանը հայտնել էր կենդանաբանական այգին Երևան պարկի տարածք տեղափոխելու մտադրության մասին։
Խորհրդակցության ժամանակ Ավինյանը նշել է՝ կենդանաբանական այգին չի տեղափոխվի։ Գույքագրումից հետո պարզվել է, որ գործող տարածքում այգու հաշվեկշռում մեծ տարածքներ կան: Կուսումնասիրվի դրանք օգտագործելու հնարավորությունը։
Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետարանի բնապահպանական վարչությանը հանձնարարել է մեկ ամսում ներկայացնել կենդանաբանական այգու ընդլայնման նախագիծ։
Հունիս 21, 2023 at 10:22