

Գրիգոր Էմին-Տերյան, «ԷկոԼուր»-ի համար
Մաշտոցի պողոտայում` №5, 5Ա, 5Բ, 5Գ տների բակում, առաջ շատ ծառեր էին աճում, բայց վերջին տարիների գրեթե բոլորը հատվեցին:
Դեռ մի քանի տարի առաջ բակը բարեկարգ էր, իսկ №5 տան դիմացի գազոնը, որտեղ աճում էին ծառեր եւ ծաղիկներ, գեղեցիկ ցանկապատված էր:
Հոկտեմբերի 8-ին ժամանեցին աշխատողներ եւ սկսեցին քանդել ցանկապատը` ասելով, որ այդ տարածքը ասֆալտապատվելու է: Երեւանի գլխավոր դենդրոլոգին բողոքելուց հետո դեպքի վայր ժամանեց քաղաքապետարանի աշխատակից Աշոտ Դանիելյանը:
Սակայն, գազոնը այդպես էլ չեն վերականգնել: Կարո՞ղ ենք դա Երեւանի հոբելյանի առթիվ նվեր համարել:
Հոկտեմբեր 12, 2010
