Ինչպե՞ս է կլիմայի փոփոխությունն ազդում առավել խոցելի համայնքների վրա: Պատրա՞ստ են նրանք ընդունել և իրականացնել օրենսդրական և կառավարական մակարդակով ընդունված ծրագրերն ու ռազմավարությունները։ Ի՞նչ է համայնքի համար կլիմայական արդարության սկզբունքը, ինչպե՞ս այն կյանքի կոչել։ Ինչպե՞ս հաղթահարել էներգետիկ աղքատությունը և հասնել կայուն զարգացման մակարդակի։ Եվ վերջապես, ի՞նչ ռեսուրսներ ունի համայնքը կլիմայական ու էներգետիկ ռազմավարություններ ու ծրագրեր իրականացնելու համար՝ միաժամանակ պաշտպանելով իր շահերը։ Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49/2, «Եվրոպա» հյուրանոցի դիմաց, մուտքը բակի կողմից) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված այդ խնդիրներին և դրանց լուծմանը։
Ասուլիսը կանցկացվի «Ազդակիր համայնքները և քաղաքացիական հասարակական կազմակերպությունները՝ Հայաստանի էներգետիկայի և կլիմայի փոփոխության քաղաքականություններում սոցիալ-էկոլոգիական մշակույթի ներդրման մասնակից» ծրագրի շրջանակներում՝ ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի, «ԵՄ կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի աջակցությամբ։
Ծրագրի շրջանակներում փաստաթղթերի փաթեթներ են պատրաստվել 4 խոշորացված՝ Արագածոտնի մարզի Թալին, Տավուշի մարզի Դիլիջան, Վայոց ձորի մարզի Եղեգիս և Լոռու մարզի Փամբակ համայնքների համար: Համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ակտիվիստների, բնակիչների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են համայնքներում կլիմայական և էներգետիկ իրավիճակը և կատարված վերլուծությունը։
Համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, դրանց հաղթահարման լուծումներն ասուլիսի ժամանակ կներկայացնեն «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը, Եղեգիս համայնքում Ծրագրի գործընկեր «Աշխատանք և Հայրենիք» ՀԿ-ի նախագահ Ռուզան Ղազարյանը, Դիլիջան համայնքում Ծրագրի գործընկեր «Անվտանգ և զարգացած համայնքի «Էկոքաղաքականություն» բնապահպանական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ալբերտ Հարոյանը, Թալին համայնքում Ծրագրի փորձագետ, «Համայնքը և երիտասարդները» երիտասարդական, խորհրդատվական ՀԿ-ի նախագահ Նարեկ Թութխալյանը և Փամբակ համայնքում Ծրագրի փորձագետ, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը։
Մամուլի ասուլիսին կարելի է մասնակցել նաև Zoom-ի միջոցով և հետևել ուղիղ եթերին «ԷկոԼուր»-ի ֆեյսբուքյան «Ecolur.org» էջում։
Zoom-ի հղումն է․
https://us04web.zoom.us/j/78657562621?pwd=gN2MGCp4Rczo4i0qPsnMhSKvQ6dFRu.1 Идентификатор конференции: 786 5756 2621
Код доступа: UYGZN5
Սեպտեմբեր 07, 2023 at 14:05