Կլիմայական և էներգետիկ քաղաքականությունների տեղայնացումը համայնքներում․ մասնագիտական քննարկում «ԷկոԼուր» մամուլի ակումբում

Կլիմայական և էներգետիկ քաղաքականությունների տեղայնացումը համայնքներում․ մասնագիտական քննարկում «ԷկոԼուր» մամուլի ակումբում

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ուսումնասիրել է Հայաստանի 4 խոշորացված համայնքների խնդիրները և հնարավորությունները էներգետիկայի և կլիմայի փոփոխության քաղաքականությունների տեղայնացման տեսանկյունից։ Ուսումնասիրություններն ԷկոԼուրն անցկացրել է Արագածոտնի մարզի Թալին, Տավուշի մարզի Դիլիջան, Վայոց ձորի մարզի Եղեգիս և Լոռու մարզի Փամբակ համայնքներում։

Ուսումնասիրությունների հիման վրա պատրաստվել է «Համայնքային մակարդակում կլիմայական և էներգետիկայի քաղաքականությունների տեղայնացման վերլուծություն» հաշվետվության նախագիծը, մշակվել են օրենսդրական փոփոխությունների առաջարկություններ։

Հաշվետվության նախագծում վեր հանված համայնքային կլիմայական և էներգետիկ խնդիրները և օրենսդրական առաջարկները «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մասնագիտական քննարկման ժամանակ ներկայացրին «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փորձագետ Ռոզա Ջուլհակյանը։

Քննարկմանը մասնակցեցին ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանը, ՄԱԶԾ-ԳԷՀ Ծրագրի ազգային համակարգող  Սվետլանա Հարությունյանը, ՄԱԶԾ Կլիմայի կանաչ հիմնադրամի ազգային փորձագետ Տիգրան Սեկոյանը, «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի Ռազմավարական կենտրոնի ղեկավար Վահան Սարգսյանը, Էներգախնայողության աջակցության հիմնադրամի տնօրեն Աստղինե Պասոյանը, «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի փորձագետ Արտեմ Խարազյանը, «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի նախագահ Նունե Սաքանյանը, «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մարի Չաքրյանը, «Խազեր» ՀԿ-ի փորձագետներ Արամ Գաբրիելյանը և Ամալյա Համբարձումյանը, «Հայաստանի Անտառներ» ՀԿ-ի նախագահ Նազելի Վարդանյանը, Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը, Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հայաստանյան գրասենյակի փորձագետ Մարի Կարապետյանը, «Ջինջ» ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Մերոպյանը, «Էկոպոլիսի» ՀԿ-ի նախագահ Ալբերտ Հարոյանը և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը, ԷկոԼուրի թիմը։

Փորձագետները ներկայացրին իրենց կարծիքներն ու առաջարկությունները ներկայացված նյութերի վերաբերյալ։

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը կարևորեց մասնագետների կարծիքները և առաջարկները և նշեց, որ այդ առաջարկների  հիման վրա մշակված օրենսդրական առաջարկությունները կլրամշակվեն։

«Համայնքային մակարդակում կլիմայական և էներգետիկայի քաղաքականությունների տեղայնացման վերլուծություն» հաշվետվության նախագիծը, օրենսդրական փոփոխությունների առաջարկությունները մշակվել են «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Ազդակիր համայնքները և քաղաքացիական հասարակական կազմակերպությունները՝ Հայաստանի էներգետիկայի և կլիմայի փոփոխության քաղաքականություններում սոցիալ-էկոլոգիական մշակույթի ներդրման մասնակից» ծրագրի շրջանակներում՝ ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի և «ԵՄ կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի աջակցությամբ։

Հունվար 24, 2024 at 16:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր