«Երևանի կարիքները՝ որպես կլիմայական խոցելի տարածք» քննարկման առաջարկությունները

«Երևանի կարիքները՝ որպես կլիմայական խոցելի տարածք» քննարկման առաջարկությունները

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն «People Powered» մասնակցային ժողովրդավարության գլոբալ կենտրոնի աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակությունը դառնում է Երևանի «Կանաչ անցման» ակտիվ մասնակիցը» ծրագրի շրջանակում անցկացրեց «Երևանի կարիքները՝ որպես կլիմայական խոցելի տարածք» կլոր սեղանը։

Կլոր սեղանին մասնակցեցին Հայաստանում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության ծրագրի ավագ խորհրդական Դիանա Հարությունյանը, «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի նախագահ Ամալյա Համբարձումյանը և փորձագետ Արամ Գաբրիելյանը, «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը և ծրագրերի մասնագետ Մերի Մինասյանը, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի փորձագետ Քնարիկ Գրիգորյանը, Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հայաստանյան գրասենյակի ու «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի կենսաբազմազանության, էկոհամակարգերի և հողօգտագործման փորձագետ Դշխուհի Սահակյանը, «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ նախագահ Նունե Սաքանյանը, ՀԱՀ դասախոս և հետազոտող Արմեն Դանիելյանը, Էկոլուրի թիմը։

Քննարկվեց Երևանի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի գործողությունների ծրագիրը (ԿԷԶԿԳԾ/SECAP)։ Քննարկման արդյունքում մասնակիցները հանդես եկան հետևյալ առաջարկություններով․

  • հստակեցնել հանրային լսումներ անցկացնելու անհրաժեշտության հարցը SECAP-ի վերաբերյալ;
  • SECAP-ում կա տվյալների հավաքագրման խնդիր, անհրաժեշտ են ճշգրիտ և հուսալի տվյալներ բոլոր ուղղություններով և բաղադրիչներով;
  • գույքագրել Երևանի կանաչ տարածքները;
  • բարելավել միջոցառումների մոնիթորինգի համակարգը և մոնիթորինգի գործընթացում ներգրավել հանրությանը։

Հունիս 13, 2025 at 15:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր