ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԹՈՒՅՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՀԱՆՑԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ Է, ԿԱՐԾՈՒՄ ԵՆ ԿՈՄԻՏԱՍ ՓՈՂՈՑԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ

ԷկոԼուր

Կոմիտասի 5ա, 3, 7 եւ 7/1 շենքերի բնակիչները, ովքեր հանդես էին գալիս Երեւանի քաղաքապետարանի` հասարակական տարածքում կառուցապատման  անօրինական գործողությունների դեմ,  առաջին արդյունքներին են հասել: Ազգային  քաղաքացիական նախաձեռնության նամակից տեղեկացանք, որ 2005թ. Երեւանի քաղաքապետարանը թույլատվություն է տվել «Լիբեր» ՍՊԸ-ին 12 հարկանի շենք կառուցել Կոմիտասի 5ա, 3, 7 եւ 7/1 շենքերի միջեւ: Թույլտվությունը տրվել է ճարտարապետական, քաղաքաշինական, բնապահպանական եւ առողջապահական նորմերի բազմաթիվ կոպիտ խախտումներով, ինչի մասին բազմիցս ահազանգել են նշված շենքերի բնակիչները պետական տարբեր ատյաններին: Բնակիչները շարունակում են անհանգստանալ, որ որոշակի հանգամանքներից ելնելով` Երեւանի քաղաքապետարանը կարող է  «Լիբեր» ՍՊԸ-ին կառուցապատման նոր անօրինական թույլտվություն տալ: Երեւանի քաղաքապետի կողմից ապօրինի թույտվության տրամադրման փաստի մեջ բնակիչները «հանցավոր համաձայնություն» են տեսնում եւ տվյալ հարցով մտադիր են դիմել իրավապահ մարմիններին:

Նամակում շնորհակալություն է հայտնվում «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Լարիսա Ալավերդյանին եւ Զարուհի Փոստանջյանին` բնակիչների իրավունքների պաշտպանությանն աջակցության եւ օժանդակության համար, ինչպես նաեւ ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանին, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին` «օպերատիվ արձագանքի եւ խնդրի նկատմամբ անտարբեր չմնալու համար»:

Հոկտեմբեր 29, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր