

ԷկոԼուր
«ԷկոԼուր»-ն ահազանգ ստացավ Երեւանի ակտիվ բնակիչներից, որ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի մոտ պարզապես «ծառերը մեջտեղից կիսում են»: Մեր ականատեսները` մոտակա ինստիտուտների աշխատակիցները,ստուգեցին այս տեղեկատվությունը եւ նույնպես հաստատեցին, որ իսկապես կատարվում է ծառերի խորը էտում:
Նշենք, որ ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի մասնագետները բազմիցս զգուշացրել են, որ խորը էտումը վնասում է ծառին: «Այն թուլացնում է ծառը հատկապես տարվա ցուրտ եղանակին, երբ ծառը պատրաստվում է ձմռան: Դա մեծացնում է ինֆեկցիայի ներթափանցման հավանականությունը: Երբ մշտապես խորը էտում է կատարվում, ինչը մենք հաճախ տեսնում ենք Երեւանում, ապա ծառը պարբերաբար սթրեսի է ենթարկվում եւ կորցնում իր պաշտպանողական ուժերը»,-իրավիճակը մեկնաբանեց Բուսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Անուշ Ներսիսյանը:
Նոյեմբեր 02, 2010
