ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՓՈՐՁԵԼ ԵՆ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՎԻՇԱՊՆԵՐԻ ԱՅԳՈՒ ԾԱՌԱՏՈՒՆԿԻՆ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՓՈՐՁԵԼ ԵՆ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՎԻՇԱՊՆԵՐԻ ԱՅԳՈՒ ԾԱՌԱՏՈՒՆԿԻՆ

ԷկոԼուր

Ոստիկանական մի խումբ փորձել է խոչընդոտել «Վիշապի կոթողներ» այգու ծառատունկին: Այդ մասին հայտնեց կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը: Հասաակայնությունը որոշեց ծառատունկ անցկացնել «Վիշապի կոթոներ» այգում, որտեղ մի քանի օր առաջ բազմահարկ շենքի շինարարություն էր սկսվել:

Շինարարական աշխատանքները սառեցվել են ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով այն հիմնավորմամբ, որ կառուցապատողները թույլտվության համապատասխան փաստաթղթեր չունեին: Ինչպես նշված է Մարիամ Սուխուդյանի նամակում, ոստիկանները կարգադրություն են ստացել տարածքի սեփականատիրոջից` ոմն Կարախանյանից, դուրս հրավիրել  «ապօրինի»  ծառատունկ իրականացնողներին:

Չնայած դրան, ծառատունկն իրականացվեց: Ի դեպ, տնկիները եւ սև հողը տրամադրել էր ՀՀ բնապահպանության նախարարությունը:

Դեկտեմբեր 03, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր