

ԷկոԼուր
«Խնդրում ենք կանխել այդ անօրինականությունները, չզրկել մեր համաքաղաքացիներին մաքուր օդ շնչելուց և այդ երիտասարդական վայրը քանդելուց` քանզի քաղաքը բոլորինս է»: Մալաթիա-Սեբաստիա համայնքում կանաչ գոտո կառուցապատման մասին ահազանգող նամակով «ԷկոԼուր»-ին դիմեցին տեղի բնակիչները: Նրանք նաեւ ուղարկել են տիեզերքից արված համայնքի Հայորդաց տան /նախկին Շաումյանի պիոներ պալատ/ օբյեկտներով կառուցապատված շրջակա անտառի լուսանկարը:«Հայորդաց տան շրջակա անտառում, որը միշտ իր կանաչապատ զանգվածով համարվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի «թոքերը», բուռն կերպով ծառահատումից հետո սկսվել է անօրինական սեփական օբյեկտների, տների շինարարություն,-ասված է նամակում:
ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիտորինգի կենտրոնի վերջին տվյալներով Մալաթիա-Սեբաստիա համայնքը համարվում է Երեւանի ամենակեղտոտ համայնքներից մեկը:
Հունվար 25, 2011
