Ի՞ՆՉ ԷՐ ԵՂԵԼ ՋԵՐՄՈՒԿՈՒՄ, ՀԱՆՑԱՎՈՐ ԳՈՐԾԱՐՔ, ԹԵ՞ ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏ

Ի՞ՆՉ ԷՐ ԵՂԵԼ ՋԵՐՄՈՒԿՈՒՄ, ՀԱՆՑԱՎՈՐ ԳՈՐԾԱՐՔ, ԹԵ՞ ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏ

ԷկոԼուր

Հանցավոր գործարք, թե՞ բնական աղետ: Ջերմուկ առողջարանային քաղաքի զբոսայգում հատված ծառերի պատմությունը չի ավարտվել: Հիշեցնենք, որ Ջերմուկի քաղաքային զբոսայգում զանգվածային ծառահատումներ են լինում, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը ստուգում է անցկացրել:  Ըստ պաշտոնական տեղեկատվության` Ջերմուկի քաղաքային զբոսայգում հատվել է 124 ծառ, որոնցից 108-ը ջարդվել են, կամ վնասվել փոթորկից: 370 500 դրամ տուգանք նշանակվել է միայն 16 բարդիների համար:

Ինչպես «ԷկոԼուր»-ին գրում են Ջերմուկի բնակիչները. «Քաղաքապետարանի պնդումները, մեղմ ասած, սուտ են: Ջերմուկում ուժեղ քամուց վնասվել են միայն երկու-երեք բարդի: Եւ ո՞վ է տեսել այդ ընկած բարդիները: Եվ ինչո՞ւ «աղետի» հետևանքներն ակտավորելիս ներկա չի եղել բնապահպանության նախարարության, կամ բնապահպանական  հասարակական կազմակերպության որևէ ներկայացուցիչ: Եվ ինչո՞ւ որևէ մեկը հաշիվ չի պահանջում, թե ո՞ւր է գնացել այդքան բնափայտը:

Ինչ վերաբերվում է 370  հազար տուգանքին, ապա այն համարժեք չէ գործած հանցանքին: Պարզապես մոգոնել են այնպիսի մի թիվ, որը չգերազանցի 400 հազար դրամը` քրեական գործ չհարուցելու համար»,- ասված է «ԷկոԼուր»-ին ուղղված մի նամակում: « Ավելի լավ է, որ քաղաքապետը բացատրություն տա, թե ինչո՞ւ առնվազն 17 հա զբոսայգուց մնացել է ընդամենը 12 հա»,- ասված է մյուս նամակում:

Հունվար 28, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր