

ԷկոԼուր
Ի պատասխան «ԷկոԼուր»-ի հրապարակման, ՀՀ բնապահպանության նախարարությունն ուղարկեց նամակ, որում մասնավորապես ասված է. «ՀՀ բնապահպանության նախարարությունը չի հերքում դեկտեմբերի 8-ին հրավիրված հասարակական լսումների ժամանակ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի աշխատակցի ներկայությունը, նախարարությունը հերքում է աշխատակիցների մասնակցությունը հասարակական լսումների կազմակերպման աշխատանքներին:
ՀՀ բնապահպանության նախարարությունը այս հարցում որևէ մասնակցություն չի ունեցել, իսկ եթե կեղծիքներ են եղել, դրա համար նախարարությունը պատասխանատվություն չի կրում»:
Մարտ 14, 2011
