ԿԱՆԱՉ ԳՈՏԻՆՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԿՈՐՑՐԵԼ ԵՆՔ, ՀԻՄԱ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ ԱՌԱՆՁԻՆ ԾԱՌԵՐԻ ՀԱՄԱՐ

ԿԱՆԱՉ ԳՈՏԻՆՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԿՈՐՑՐԵԼ ԵՆՔ, ՀԻՄԱ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ ԱՌԱՆՁԻՆ ԾԱՌԵՐԻ ՀԱՄԱՐ

ԷկոԼուր

Վերջին տարիների ընթացում երեւանցիների համար օրախնդիր է դարձել ծառերի պաշտպանությունը: Ամեն օր լսում ենք, թե ինչպես են բնակիչները պայքարում իրենց բակերի ծառերը հատելու դեմ: Թեպետ Երեւանի նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ կանաչ գոտիներում շինարարություն չի իրականացվելու, սակայն դրական փոփոխություններ չկան: Քանաքեռ-Զեյթուն համայնքի Սարկավագի թիվ 72 շենքի բակի փոքրիկ կանաչ տարածքը պահպանելու համար բնակիչները ստիպված են օր ու գիշեր հերթապահել, որպեսզի տարածքի սեփականատերը չկտրի մնացած վերջին մի քանի ծառերը` խանութ կառուցելու համար, գրում է «Առավոտ»-ը: Էլիտար շենք  կառուցելու համար Նալբանդյան 106/1 հասցեում «Ավագ Շին» ընկերությունը հատել է 60-70 տարեկան տասնյակից ավելի ծառեր, թեպետ չուներ չուներ շինարարության թույլտվություն: Իսկ «Վիշապների պուրակ»-ում էլ բազմահարկ շենք կառուցելու մտադրություն «ԿԱԷՌ Քոնսթրաքշն» ընկերությունն առանց բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության ցանկապատել էր պուրակի տարածքը, հատել ծառեր, ապա այրել տարածքը` հետքերը թաքցնելու համար: Այժմ էլ պարզվել է, որ շինության կառուցման հանրային լսումների արձանագրության ներքո տեղի բնակիչների ստորագրությունները ինչ-որ մեկի թեթեւ ձեռքով կեղծվել են:

Չնայած Ուսանողական այգում սրճարանների կառուցման դեմ հանրային մեծ բողոքին, որին միացան ՀՀ ազգային գրադարանը, ՀՀ գիտությունների ակադեմիան, մոտակայքի ԲՈՒՀ-ի ուսանողները, հանրահայտ մշակույթի գործիչները, եւ հավաքվեց մոտ 20 հազար ստորագրություն, միեւնույնն է այգին բետոնապատվեց:

Եթե շարունակենք նման տեմպերով, ապա Երեւանում կանաչ գոտիների պահպանման խնդիրը շուտով ընդհանրապես կվերանա, քանի որ կանաչ գոտիներն ուղղակի չեն լինի: Մենք դա տեսնում ենք արդեն այսօր, երբ երեւանցիները պայքարում են ոչ թե կանաչ գոտիների, այլ առանձին ծառերի համար, ինչն էլ շատ դեպքերում չի ստացվում:

Մարտ 24, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր