ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ «ԱՔԼՈՐԱԿԱՆՉ ԼՍԵԼՈՒ» ՁԳՏՈՒՄՆ ԱՆՀԱՅՏ ԱՆՁԱՆՑ ՉԻ ԽԱՆԳԱՐԵԼ 16 ՄԱՏՂԱՇ ԾԱՌ ՀԱՏԵԼ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՀԵՆՑ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ «ԱՔԼՈՐԱԿԱՆՉ ԼՍԵԼՈՒ» ՁԳՏՈՒՄՆ ԱՆՀԱՅՏ ԱՆՁԱՆՑ ՉԻ ԽԱՆԳԱՐԵԼ 16 ՄԱՏՂԱՇ ԾԱՌ ՀԱՏԵԼ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՀԵՆՑ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԱրմԻնֆո

Այսօր` մարտի 24-ի առավոտյան Երևանի դրամատիկական թատրոնին և Իսահակյան 28 շենքին հարող տարածքում հատվել է 16 մատղաշ ծառ: Շենքի ադմինիստրատորի ասելով, ծառերը հատվել են առավոտյան ժամը 4-ին անհայտ անձանց կողմից:

Նշենք, որ բարբարոսության այդ ակտն Իսահակյան փողոցի հետևողականորեն կրճատվող «կանաչ» գոտու նկատմամբ թվով արդեն չորրորդն է: Ընդ որում բոլոր այդ «միջոցառումներն» անցկացրել են դարձյալ «անհայտ անձինք»: Ըստ երևույթին, մայրաքաղաքի բնակիչների առողջության հաշվին հերթական «օբյեկտը» կառուցելու ձգտումն ակնհայտորեն հանգիստ չի տալիս հայրենական վայ-գործարարներից ոմանց, ովքեր խեղաթյուրված պատկերացում ունեն ձեռներերցության մասին:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը Հանրային խորհրդի լիակազմ նիստի ընթացքում հայտարարել էր, թե քաղաքապետարանը ոչ մի կառուցապատում թույլ չի տա մայրաքաղաքի կենտրոնում: «Մենք պետք է գիտակցենք, որ ապրում ենք մեգապոլիսում և, առավոտներն արթնանալով, երբեք չենք լսի աքլորականչը կամ գետի կարկաչը: Այո, ճարտարապետությունը պետք է լինի կոմերցիոն, սակայն այդ կոմերցիոն ճարտարապետությունը պետք է ունենա սահմանափակում: Կանաչ գոտիները մենք բիզնեսին չենք տա», - հայտարարել էր քաղաքապետը:

Մարտ 24, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր