

էկոԼուր
Երեւանի քաղաքապետարանը հաստատել է, որ Սարկավագի թիվ 72 շենքի բակում խանութ կառուցելու նպատակով ծառերի հատման գործողություններն անօրինական են: Ինչպես գրում է «Առավոտ»-ը, արձագանքելով տեղի բնակիչների բողոքին, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունը «ուսումնասիրություն է կատարել, որի արդյունքում պարզվել է, որ առկա են կառուցապատման համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Տարածքի սեփականատիրոջ դիմումի համաձայն, բնապահպանական վարչության կողմից 05.11. 2010թ. N17/հ3549ել գրությամբ վարչությունը դիմել է «Քանաքեռ-Զեյթուն կանաչապատում» ՓԲԸ-ին՝ նպատակահարմար գտնելով ձեւավորել նշված տարածքի ծառերը՝ բացառելով խոր էտը (բնականաբար հատման մասին խոսք լինել չէր կարող)։ Միաժամանակ սեփականատիրոջը պարտավորեցվել է պատվիրել կանաչապատման նախագիծ, ինչի մասին պետք է իրազեկվեին բնակիչները։ Բնակիչների հետ համաձայնեցնելուց հետո նախագիծը պետք է ներկայացվեր բնապահպանության վարչություն՝ հաստատման։ Ցավոք, նշված գործընթացը չի իրականացվել»։
Մարտ 29, 2011
