

ԷկոԼուր
Ապրիլի 11-ին «ԷկոԼուր»-ն ահազանգ ստացավ, որ Սունդուկյան փողոցում` Ռազմական ոստիկանության շենքի բակում, ծառեր են հատում: Ինչպես պարզվեց, խորը էտում էր արվում, որը շատ նման էր հատման: Տուժել է մեկ ծառ: Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը «ԷկոԼուր»-ին հայտնեց, որ ծառերին ձեռք չեն տա: Իսկ թե ով էր այդ էտումը կատարում, Մարտիրոսյանը չհայտնեց:
Ապրիլ 12, 2011
